2021 թվականի հոկտեմբերի 1-ին Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում։ Նա իրեն քաղբանտարկյալ է հայտարարել ու հացադուլ սկսել։
Ամեն օր էլեկտրաէներգիայի հոսքը հանրապետության վրա արժենում է 15 մլն ռուբլի։
«Հերիք է մեկ-երկու կրակոց լինի այդ ճանապարհով գնացող մեքենաների ուղղությամբ, և ոչ մի մեքենա այլևս չի գնա Սյունիք։ Սա Սյունիքը Հայաստանից կտրելու ամենակարճ, անցավ և հնարավոր տարբերակն է, որին Ալիևը գնալու է։ Այստեղից մուտքը դեպի Սյունիք կդադարի, բայց այնտեղից արտահոսքը կլինի։ Ստեղծված իրավիճակում Ալիևը բոլոր հնարավորությունները հոյակապ է օգտագործում, և դա անում է Հայաստանի իշխանությունների թողտվությամբ և նրանց պասերով։ Նա կարողանում է սեպ խրել թե՛ հայ-ռուսական, թե՛ Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների մեջ, և բավական ճկուն է գործում»,- ամփոփեց Խոսրով Հարությունյանը:
Brent-ի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել է 0,69 դոլարով (0,95%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 72,19 դոլարի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ խոսքը գնում է շատ հայտնի ու փորձառու դիվանագետի մասին, և չի կարող կասկած լինել, որ նա Վաշինգտոնում կցուցաբերի բարձր պրոֆեսիոնալիզմ և հարաբերությունների նորմալացմանն ուղղված աշխատանք։
Հասանը ներկայումս արտաքսման գործընթաց է անցնում, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, թեև այդ գործընթացը, հավանաբար, կձգձգվի այնքան ժամանակ, քանի դեռ քրեական գործը չի լուծվել, և Հասանը ցանկացած պատիժ կրել, եթե մեղավոր ճանաչվի:
«Ցանկացած օրագիր խիստ անձնական երևույթ է, խիստ ինտիմ։ Այն ամբողջությամբ հրապարակելու որոշումն էլ կարող է կայացվել կա՛մ հետմահու, կա՛մ որևէ շահի ակնկալիքով, կա՛մ, եթե այն իրոք ինչ-որ յուրահատուկ և ունիկալ արժեք կամ փորձ է պարունակում»։
Թարմացված տվյալների համաձայն՝ ողբերգության հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել՝ մոտ 200 մարդ։
ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր վարչությունում գործակալությանն ասել են, որ ճայթռուկը պայթեցրել է առեւտրի կենտրոնի այցելուն։ Այլ քաղաքացիներ նրան բռնել են եւ հանձնել ոստիկանությանը։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:
«Վաղուց դուրս եմ եկել արտաքին իրադարձություններով խանդավառվելու տարիքից, թեպետ Թրամփի հաղթանակը գաղափարական պայքարի հարթության մեջ զիլ հարված էր մարտնչող և դեհումանիզացնող նեոլիբերալիզմին։
Մագդեբուրգի հետ սգում է մեր ողջ երկիրը։ Սարսափելի է, թե որքան մարդ է սպանվել և վիրավորվել անհավատալի դաժանությամբ այստեղ՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառում:
Նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք գրավել են Հալեպը, Համան, Դարաան և Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս, որը լքել էին սիրիական կառավարական ուժերի ստորաբաժանումները։
Արցախի ամբողջական հանձնման հարցի շուրջ բանավոր պայմանավորվածությունը կայացել է դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին։
Իսթհեմը դարձել է Անգլիայի 1966 թվականի աշխարհի չեմպիոն թիմից մահացած 19-րդ խաղացողը: Չեմպիոնական այդ թիմից այս պահին ողջ են մնացել երեք հոգի՝ Յան Կալահանը, Թերի Փեյնը և Ջեֆ Հյորսթը։
«Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ։ Ուստի ճոռոմաբանելու բան չկա։ Անցնող տարին հայ ժողովրդի ամոթի, անպատվության և անարդարության հերթական տարին էր»։
Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ավելի վաղ հայտարարված հրամանագրեր Ուկրաինայի դիվանագիտական կորպուսում վերադասավորումների մասին։
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստված զեկույցում նշել էր, որ Չինաստանը 2024 թվականի կեսերին ունեցել է ավելի քան 600 միջուկային մարտագլխիկներ, իսկ 2030 թվականին դրանց թիվը կգերազանցի հազարը:
Այս համատեքստում հիշեցնենք, թե ինչ էր ասում ժամանակին նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման առնչությամբ, և ոչ միայն:
Նշվում է, որ հարվածն իրականացվել է նախկինում սիրիական ռեժիմի և ռուսների կողմից վերահսկվող տարածքում։
Կիպրոսի արտգործնախարարն ասել է, որ Սիրիայի քրդերի վրա շարունակվող հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն՝ հաշվի առնելով այն դերը, որ քրդական ուժերը խաղացել են ծայրահեղական ուժերի դեմ, ինչպիսին եղել է «Իսլամական պետություն» խմբավորումը վերջին տասնամյակում:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը սուգ է հայտարարել Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված […]
Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը քննիչի այս որոշումն աբուսուրդ է որակում և պատրաստվում է այն բողոքարկել։
Սիրիայի նոր իշխանությունները երկրի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարար են նշանակել Ասադ Հասան ալ-Շիբանիին:
«Մինսկի խմբի լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը, այդ թվում՝ «Սերժի ժառանգություն» համարվող Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իրացման երաշխավորված մեխանիզմները, որոնցից 2018թ.-ին հրաժարվելով, Նիկոլն Արցախն Ադրբեջանին հանձնելու ստարտը տվեց»։
Քննիչները չեն հայտնել հանցագործության հնարավոր դրդապատճառները, սակայն նշել են, որ ներկայում կարծում են, որ ենթադրյալ զինված անձը գործել է միայնակ:
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանի սևծովյան ափամերձ հատվածում Կերչի նեղուցում լցանավի վթարից հետևանքով լցված նավթամթերքի վերացումը կտևի մոտ մեկ ամիս։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքերը։ «Կարծում եմ՝ մոտ մեկ ամիս, ոչ ավելին, բայց մենք պետք է ամեն ինչ հասկանանք՝ գործընթացը կանգ չի առնի, քանի որ ծովը պարբերաբար դուրս է […]
Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին։ Սյսօր ազգաին մտավորական,ռազմական ու պետական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է։ Նժդեհը մահացել է 1955 -ի դեկտեմբերի 21-ին ,Վլադիմիրի բանտում։ Ի հարգանք ու հիշատակ Գ.Նժդեհի ու նրա հոգեւոր ժառանգության,ՀՀԿ անդամներն այսօր ծաղիկներ խոնարհեցին Գարեւին Նժդեհի հուշարձանին։ Գ.Նժդեհի հուշարձանի բացումն իրականացվել է […]