
«Կզղջան դրա համար»․ Պուտինը՝ Կազանի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին

Հակառակորդը կզղջա Կազանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների բացման արարողության ժամանակ։
«Ով և որքան էլ ջանա մեզ մոտ ինչ-որ բան ոչնչացնել, դրա դիմաց կբախվի ավելիմեծ ավերածությունների և կզղջա, որ փորձել է նման բան անել մեր երկրում», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:
«Դիմելով Թաթարստանի մայրաքաղաքի ղեկավարությանը՝ Պուտինը վստահություն է հայտնել, որ տեղի իշխանությունները կվերացնեն բոլոր վնասները:
«Մենք ձեզ հետ շարժվելու ենք առաջ, ոչ միայն վերականգնելու ենք այն վնասը, որը ինչ-որ մեկը փորձում է մեզ հասցնել, այլ ավելի մեծ տեմպերով առաջ ենք գնալու, ինչպես հիմա»,- ասել է նա:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ի առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կազանը։ Վնասվել է երկու բարձրահարկ և մեկ ցածրահարկ շենք: Դրոնները փորձել են հարվածել նաև արդյունաբերական ձեռնարկություններից մեկին։
Հարձակման հետևանքով ոչ ոք չի մահացել և չի տուժել։