ԱՄՆ-ը մտադիր չէ հրաժարվել Իրանի և Չինաստանի հետ դիվանագիտությունից. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հրաժարվել դիվանագիտությունից Թեհրանի և Պեկինի հետ հարաբերություններում։
«Իրանի և Չինաստանի առումով, ես կարծում եմ, որ հնարավորություններ կան ոչ միայն զսպման և հակազդեցության, այլ նաև դիվանագիտության առումով: Չինաստանի դեպքում դիվանագիտությունն անհրաժեշտ է մրցակցությունն արդյունավետ կառավարելու և փորձելու ավելի լավ հասկանալու համար, որ 2 խոշոր տերությունները կարող են գոյակցել»,- ասել է նա CNN International-ի եթերում։
Միաժամանակ, Սալիվանն ասել է, որ թերահավատորեն է վերաբերվում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ինչ-որ «մեծ գործարքի» կնքման հնարավորությանը։
Սալիվանը հավելել է, որ Իրանի դեպքում տեսնում է նոր միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու իրական հնարավորություն․
«Դա հետաքրքիր կլիներ, քանի որ հենց Թրամփը դուրս եկավ միջուկային վերջին համաձայնագրից, բայց միգուցե այս անգամ նա կարողանա դա կազմակերպել՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում գտնվում է Իրանը», – ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։