ԱՄՆ պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն մտադիր է խորհրդատվական աջակցությունը սկսել առաջիկա ամիսներին, «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով հարցին, թե կոնկերտ ե՞րբ է ԱՄՆ ներկայացուցիչը աշխատանքը սկսելու Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում՝ 5-6 բալ, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր քաղաքներում՝ 4 բալ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։
Եվրահանձնաժողովը սկսում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։ ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր գործոն հանդիսացող այս քայլը մեկնարկում է ԵՄ արտգործնախարարների հուլիսի 22-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ կայացված որոշմամբ։
ԵՄ-ն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը:
Ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Օգոստոսի 1-ին սպասվում է նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից որպես թեկնածու ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի առաջադրման քվեարկությունը։ Այս մասին կիրակի հայտնել է CBS-ի լրագրող Էդ Օ’Քիֆը։
Թուրքիան պետք է ավելի շուտ BRICS-ի անդամակցության հայտ ներկայացնի, որպեսզի ազատվի «Ատլանտիկայի գերիշխանությունից»:
Քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել:
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», 2 «Nissan» և 2 «ԶԻԼ» մակնիշի ավոտմեքնենաները:
Երևանին անհրաժեշտ է հեղեղատար նոր համակարգ։ Այս մասին այսօրվա գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նա նշեց, որ վերջին օրերին անձրևների հետևանքով մայրաքաղաքում գրանցվել են բազմաթիվ դեպքեր փողոցներում, անցումներում. ստորգետնյա անցումներում, նույնիսկ մետրոպոլիտեն են ներթափանցել մակերևութային ջրերը։ «Սա արդարացում չէ, բայց պետք է ասեմ, որ տեղումների քանակը մեծ է ու գերազանցում է […]
Երկուշաբթի առավոտյան նավթի գներն աճում են նախորդ շաբաթվա զգալի անկումից հետո։ Առևտրականները գնահատում են ԱՄՆ-ից ստացվող լուրերը, ինչպես նաև Կանադայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, որը կարող է հանգեցնել երկրում նավթի արդյունահանման նվազմանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր օգնականներին հայտնել է ընտրապայքարից դուրս գալու որոշման մասին դա հանրայնացնելուց րոպեներ առաջ, իսկ այդ որոշման պատճառ են դարձել հարցումների արդյունքները։
2024 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հրաձգարանի մոտ քաղաքացիական «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա կա, որի կողքին՝ ականի պայթյունի հետևանքով մահացած անձ:
ՆԱՏՕ-ի ավելի քան 500 000 զինծառայողներ ներկայում գտնվում են բարձր պատրաստության վիճակում։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է դաշինքի խոսնակ Ֆարահ Դախլալան:
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 170 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Հիմնանորոգվում է Հ-26, /Մ-4/ – Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի) – /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ6+300 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկում Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգող Յաննիս Պապագեորգիուին։
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և կինը՝ Հիլարի Քլինթոնը, իրենց աջակցությունն են հայտնել նախագահի պաշտոնում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը: Այս մասին նշված է Քլինթոնների հայտարարության մեջ, որը Բիլ Քլինթոնը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում:
Աշխատանքային այցով գտնվում եմ Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին գրել է Իշխան Սաղաթելյանը.
Իրանի արևմտյան մասում այսօր առավոտյան ժամը 6:35-ին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը:
«Ազատություն». ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ մտադիր է պաշտոնապես առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից և հաղթել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում, հայտնում է «Ազատության» Настоящее Время ծառայությունը։
Հուլիսի 21-ին իրավապահներին է ահազանգել Գ. Հ-ն և հայտնել է, որ ինքը գտնվել է ՌԴ-ում և երկար ժամանակ քրոջից տեղեկություն չի ունեցել, այսօր առավոտյան վերադառնալով, դուռը կոտրել է, ներս մտել և տանը հայտնաբերել է քրոջ դիակը։
«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունը` ՀՀ ՊՆ-ում ներկացուցիչ գործուղելու մտադրության վերաբերյալ, կառավարությունից այդպես էլ չպարզաբանվեց:
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնն, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հնարավորություններին և այդ համատեքստում Բաքվից հնչող սպառնալիքներին, նշել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն իրականացնելու ցանկացած փորձ պետք է հանգեցնի Արևմուտքի կողմից արագ գործողությունների, մասնավորապես՝ պատժամիջոցների:
Դա արդար էր սեփական կուսակցության և ամերիկացի ժողովրդի հանդեպ: Բայդենն իրականում ծանրակշիռ քաղաքական գործիչ է, ով լուրջ ճանապարհ ունի անցած: Եթե նա ավելի երիտասարդ տարիքում դառնար նախագահ, նա ԱՄՆ պատմություն լավագույն և ամենասիրված նախագահներից մեկը կարող էր լինել:
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղություն երթևեկելի մեկ գոտու հաշվին:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատորների կեսից ավելին արդեն աջակցել է նախագահի պաշտոնում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը, հայտնել է CNN հեռուստաալիքը։
Հուլիսի 21-ին, ժամը 21:27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը՝ ստանալով մարմնական վնասվածքներ. քաղաքացուն ձորից դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հուլիսի 24-26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։ Հուլիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: