Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Թուրքիան պետք է ավելի շուտ BRICS-ի անդամակցության հայտ ներկայացնի, որպեսզի ազատվի «Ատլանտիկայի գերիշխանությունից»:

Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցության փոխնախագահ Հաքան Թոփքուրուլուն։

«Թուրքիան պետք է հնարավորինս շուտ BRICS-ի անդամակցության հայտ ներկայացնի: BRICS-ի միջոցով համաշխարհային արտաքին առևտրային համակարգը պետք է ազատվի Ատլանտիկայի գերիշխանությունից», – ասել է քաղաքական գործիչը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր BRICS-ի անդամ դառնալու՝ երկրի մտադրության մասին։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության   ղեկավարը մասնակցել է Ռուսաստանում BRICS+ հանդիպմանը և հետագայում հայտարարել, որ Անկարան տեսել է կազմակերպության կարևորությունը։

Ռուսաստանն այս տարվա հունվարի 1-ից ստանձնել է BRICS-ի նախագահությունը։ Տարին սկսվել է կազմակերպությանը նոր անդամների միացմամբ. բացի Ռուսաստանի Դաշնությունից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից, այժմ նրա կազմի մեջ են մտնում Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031