ՆԱՏՕ-ն այսօր իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինային նշանակել է նոր պաշտոնում՝ համակարգելու գործունեությունը դաշինքի հարավային թևում։
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսների դատական գործը հնարավոր է վերսկսվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումին։
Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Ցուցակման ավարտից հետո պարտատոմսերը կշրջանառվեն երկրորդային շուկայում՝ AMX Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանագծման աշխատանքների արդյունքում բնակիչների համար ավելի է մեծացրել անվտանգային խնդիրները, քանի որ, ինչպես բնակիչներն են պնդում՝ քանդել են ամենալավ կահավորված հայկական դիրքերը, փոխարենը քաշել են փշալարեր ու կանգնեցրել սահմանային սյուներ, որոնք որևէ կերպ չեն ապահովելու մարդկանց անվտանգությունը։
Քաղաքի բնակիչներին և հանգստացողներին խորհուրդ են տալիս խուսափել ջրի մոտ հանգստից։
Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը հեռուստատեսային հաղորդման ժամանակ հայտարարել է, որ մի գիշեր իրենք կարող են հանկարծակի հարվածել Անկարային F-35-ներով։ Մեկ շաբաթ առաջ Հունաստանի պաշտպանության նախարար Դենդիասը նույնպես հանդես էր եկել Թուրքիային վրդովեցնող նմանատիպ հայտարարություններով, որոնք թիրախավորում էին Կիպրոսի թուրքերին ու թուրքական բանակին։
Գերասիմին փորձ է արվում վերագրել գոյություն չունեցող մի բան. քաղաքական հետապնդում է. Արծվիկ Մինասյան
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 23-ին ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը:
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը լրագրողներին հայտնել է, որ Եվրամիության երկրների արտգործնախարարներին տեղեկացրել է սառեցված ռուսական ակտիվներից ստացված արտակարգ միջոցներն Ուկրաինայի համար օգտագործելու մասին:
#ՀԻՄԱ. ՀՅԴ-ԱԿԱՆ ԳԵՐԱՍԻՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ողջունել է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու մասին որոշման ընդունումը։ Այս մասին նշված է ԱԳ նախարար Վելդկամպի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ՝ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։
Հասնելով այնտեղ՝ վերջիններս ներկայացել են և պահանջել դադարեցնել վիճաբանությունը, հայհոյանքներ չհնչեցնել։ Սակայն վիճաբանության մասնակիցները, շարունակելով իրենց գործողությունները, հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօր նշանակված նիստը տեղի չի ունենա, «Ազատության»-ը հայտնեց խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա: ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ն ուժերը կչափի «Ստրուգա»-ի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին:
Այսօր Թբիլիսիի ժամանակով 07:24-ին, կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի մոտ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ, հայտնել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
Եթովպիայի հարավում տեղի ունեցած երկու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 157-ի, և այդ թիվն, ըստ պաշտոնյաների, կարող է աճել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և երկրին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու վերաբերյալ։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի համար) հայտագրման գործընթացը: Dimord.am կայքում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:
«Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրի հաշվարկը հարված է հասցրել Խարկովի մարզում արևմտյան երկրներից հրահանգիչների և վարձկանների ժամանակավոր տեղակայման կետին, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Եվս մեկ կարևոր դետալ. ի տարբերություն դեմոկրատների, հանրապետականները միախմբված են Թրամփի շուրջ, այդ թվում՝ նրան չսիրողները: Ի տարբերություն դեմոկրատների, հանրապետականում գերազդեցիկ թևեր չկան:
Հնդկաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն ավելացրել է պաշտպանական արտադրության ծավալները՝ աստիճանաբար զենք ներկրողի կարգավիճակից անցնելով արտահանողի կարգավիճակի։ Այս մասին ասվում է երկրի Ֆինանսների նախարարության կողմից խորհրդարանում ներկայացված տնտեսական ամփոփ հաշվետվության մեջ։
Պաղեստինյան մի շարք խմբավորումներ համաձայնել են հարթել տարաձայնություններն ու մեծացնել պաղեստինյան միասնությունը և Պեկինում համապատասխան հռչակագիր են ստորագրել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարի պատրաստվում է վերամշակել 22 տոննա հանքանյութ՝ կրկնելով 2019 թվականի իր լավագույն ցուցանիշը: Իսկ տեսանելի ապագայում նախատեսվում է կրկնապատկել Հայաստանի հանքարդյունաբերական հսկայի արտադրողականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Հանքագործի և մետալուրգի օրը կայացած միջոցառման ընթացքում լրագրողներին հայտնեց ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարևորել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի և երկրին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու որոշումները, որոնք հուլիսի 22-ին ընդունվել են ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի կողմից։ Բորելն այդ մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռուսաստանը կօգնի Վրաստանի իշխանություններին հեղաշրջումը կանխելու հարցում, եթե Թբիլիսին օգնություն խնդրի Մոսկվայից, — ըստ վրացական «Պիրվելի արխի» հեռուստաընկերության` հայտարարել է ՌԴ խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը։
Ռուս բլոգեր «ՄոտոՏանյան» (Տատյանա Օզոլինա) մահացել է Թուրքիայի Մուղլա գավառում` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները` նշելով, որ նրան անվանում էին «Ռուսաստանի ամենագեղեցիկ բայքերը»։
Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ` հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Թբիլիսի քաղաքից դեպի Ռուսաստանի Դաշնության Վլադիկովկաս քաղաք տանող ճանապարհին` Նատաղթարի բնակավայրում, Մսխեթա Դարիալի հավածում, հայկական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել։