Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Եվրահանձնաժողովը սկսում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։ ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր գործոն հանդիսացող այս քայլը մեկնարկում է ԵՄ արտգործնախարարների հուլիսի 22-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ կայացված որոշմամբ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստանի իշխանություններն էական բարեփոխումներ պետք է իրականացնեն այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը,  սահմանի, միգրացիայի և ապաստան խնդրելու կառավարումը, հասարակական կարգի և անվտանգության խնդիրները, տեղաշարժի ազատության հետ կապված հիմնարար իրավունքների հարցերը:

Վիզաների ազատականացման երկխոսությունը վարելու հիմնական գործիքը լինելու է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը կներկայացվի Հայաստանի իշխանություններին: Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը կիրականացվի ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցության միջոցով, որպեսզի գործընթացը վերահսկվի և համապատասխանի պահանջված բոլոր չափանիշներին։

Միայն այդ դեպքում կկայացվի վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ վերջնական որոշումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031