Դեմոկրատ սենատորների մեծամասնությունն աջակցություն է հայտնել Քամալա Հարիսի թեկնածությանը․ CNN

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատորների կեսից ավելին արդեն աջակցել է նախագահի պաշտոնում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը, հայտնել է CNN հեռուստաալիքը։

«Առնվազն 27 դեմոկրատ սենատոր, ինչը Սենատում դեմոկրատների մեծամասնությունն է, աջակցել են նախագահի պաշտոնում փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սենատում ընդհանուր առմամբ կա 47 դեմոկրատ։ Բացի այդ, ըստ հեռուստաալիքի, Ներկայացուցիչների պալատից առնվազն 60 դեմոկրատ ևս իրենց աջակցությունն են հայտնել Հարիսի թեկնածությանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի՝ հուլիսի 21-ին, հայտնել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից՝ հայտարարելով, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսին` որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031