Արտակարգ պատահար է տեղի ունեցել Սևան քաղաքում: 3 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից, երեխայի ընկնելուց հետո մայրն է իրեն նետել, որ երեխային փրկի:
Լատվիայի գնահատմամբ՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Այս մասին նշված է Լատվիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարձր է գնահատել Իրանում դենգե տենդի հետագա տարածման ռիսկը. երկրում հունիսի 14-ից մինչև հուլիսի 17-ը հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը 2-ից հասել է 12-ի։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այս նոր նախաձեռնությունը կոչված է աջակցելու վաղ փուլի ստարտափ նախագծերին, որոնք տեխնոլոգիան միավորում են բնապահպանական լուծումների հետ՝ նպատակ ունենալով խթանել նորարարությունն ու կայունությունը Հայաստանում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է հանգստի, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների մի մասն արդեն արձակուրդ է վերցրել, Հայաստանում նախատեսվում է ուշագրավ իրադարձություն: Մեր ունեցած տեղեկություններով, օգոստոսի 8-ին Երևանում տեղի կունենա «Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները. ԲՐԻԿՍ, ՇՀԿ» առաջին միջազգային ֆորումը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրեր առաջ մահկանացուների օդանավից հրապարակած կադրերը հեղափոխական բազմությանը մտովի տեղափոխեցին 2018 թվական, երբ Արայիկ Հարությունյանը մետրոյով էր աշխատանքի գնում, Արարատ Միրզոյանը ԴԱՀԿ-ի հետ մարտնչում էր փոշեկուլի պարտքի հարցով, իսկ Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն քաղաքացու հռչակել էր վարչապետ։ Ներկայացվող փաստաթղթի համաձայն` մասնավոր հրամցված այցը պետբյուջեի հաշվին էր` հուշանվերներից մինչեւ տաքսի կամ այլ փոխադրամիջոցներ։ Ավելին` ծախսերը ընդունվելու են ոչ թե նորմատիվների շրջանակում (ինչպիսին «նախկինների» ժամանակ էր) այլ փաստացի, ինչը նշանակում է` ցանկացած շռայլություն թույլատրելի է, չկա սահմանափակող նորմատիվ։ Եթե Փաշինյանը մեզ հուսադրում էր վիրտուալ ապագայով` խոստանալով, որ «Կա՛ ապագա», իրենք ներկան են վայելում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական Խորեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժ/պ-ի պաշտոնից ազատվելուց ամիսներ անց, նոր աշխատանքի է անցել ԱԺ-ում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս փորձագետ-համակարգողի պաշտոն է ստացել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։ Հիշեցնենք, որ Խորեն Գրիգորյանը պաշտոնից ազատվել էր 2023 թվականի դեկտեմբերին:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել, նա էլ որոշել է կադրային ջարդ անել Գյումրիում՝ դպրոցի պահակից սկսած, նշանակել իր ծանոթ-մտերիմներին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին քաղաքացիները «Փաստին» ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը: 2015 թ.-ին գործարկված հարթակի միջոցով քաղաքացին հնարավորություն ունի պարզելու, թե արդյո՞ք կարող է ձեռք բերել իր նախընտրելի պետհամարանիշը և ինչ գնով:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Գրառումներ կատարե՛ք, մեկնաբանե՛ք եւ բարձրացրե՛ք ձեր ձայնը: Ձեզ կմիանան շատերը, այդ թվում՝ ես»: Քաղաքական հանրահայտ դեմքեր, միջազգային տարբեր կազմակերպություններ արդեն իրենց դժգոհությունն են հայտնել COP29-ի Բաքվում գումարվելու առնչությամբ։ Ոմանք նույնիսկ կոչ են արել բոյկոտել այդ նախաձեռնությունը։
Դոնալդ Թրամփի փաստաբանները Նյու Յորքի վերաքննիչ դատարանից խնդրել են չեղարկել 454 միլիոն դոլարի տուգանքի վճիռը քաղաքացիական խարդախության գործով՝ պնդելով, որ դրամական պատիժը հակասահմանադրական է և որ գործի մեծ մասը պետք է արգելված լիներ։
Այսօր պաշտոնական իշխանության և պաշտոնական ընդդիմության փոխարեն Հայաստանի կողմից աշխարհին և Ալիևին պատասխանում է Բագրատ Սրբազանը։ Արձագանքում են 1-2 քաղաքական միավոր և 1-2 տասնյակ հանրային գործիչներ՝ ստեղծելով դիմադրող օջախը։ Բայց դա ակնհայտ քիչ է։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են եղել, որ գործարար Էդգար Ավագյանը, որը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է, Ծաղկաձորում 2021 թվականից կառուցում է «Պալլադա» համալիրը:
Դուք՝ 1915 թվականի ցեղասպանության մոխիրներից վերածնվածներդ, մարդկային աննահանջ և համառ ոգու վկայությունն եք: Այսօր դուք ունեք եզակի զորություն պաշտպանելու արդարությունն ու ճշմարտությունը համաշխարհային հարթակներում: Այս մասին հայերին ուղղված իր բաց նամակում գրել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսով վարակվելու հետևանքով Դելավերի իր տանն ինքնամեկուսացվելուց հետո հուլիսի 23-ին կվերադառնա Սպիտակ տուն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ ԱՄՆ նախագահի աշխատանքային գրաֆիկին հղումով։
Սևան քաղաքում 3 տարեկան երեխան երեկ ընկել է 3-րդ հարկի պատուհանից և հայտնվել 2-րդ հարկի պատշգամբում:
«Եթե սկզբնական շրջանում Բաքվից շրջանառության մեջ դրված «300 հազար փախստականների վերադարձի» թեման նպատակ ուներ հակակշռելու արցախցիների վերադարձի ու անվտանգ ապրելու իրավունքի հարցը, ապա հիմա, չհանդիպելով պաշտոնական Երևանի դիմադրությանը, Ադրբեջանն իր քարոզչական եզրույթը փորձում է վերածել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգի առանցքային դրույթի:
ԱՄՆ փոխվարչապետ Քամալա Հարիսն աջակցություն է ստացել բավարար թվով դեմոկրատ պատվիրակների կողմից, որ կուսակցության կողմից առաջադրվի որպես նախագահի թեկնածու։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
ԵՄ արտգործնախարարների խորհրդի որոշումները, որոնք առնչվում են Հայաստանին, ունեն կենսական նշանակություն և լավ հիմքեր են ստեղծում ԵՄ-ի հետ Հայաստանի հետագա սերտ համագործակցության համար։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի արտգործնախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Երեկ՝ հուլիսի 22-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օշականի ձորում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Իրաքի վարչապետ Մուհամմեդ էլ Սուդանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Իրաքը սկսել է էլեկտրաէներգիա ներկրել Թուրքիայից։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Դրեզդենում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որի հիմնական թեմաներից մեկը էլեկտրամոբիլներն էին և գերմանացիների՝ դրանք գնելու դժկամությունը, խոստովանել է, որ դեռ օգտագործում է լամպային հեռուստացույց: Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հուլիսի 16-ին, գիշերվա ժամը 1-ին, Դալար գյուղում հնչել են կրակոցներ:
Պյեր-Էմիլ Հոյբերգը մոտ է «Մարսել» տեղափոխությանը։ Ինսայդեր Ֆաբրիցիո ՌոմանոնՖրանսիական ակումբը «Տոտենհեմի» հենակետային կիսապաշտպանի համար կվճարի մոտ 14 միլիոն եվրո։