Քամալա Հարիս. «Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը և միավորելու մեր երկիրը՝ Դոնալդ Թրամփին հաղթելու համար»

«Ազատություն». ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ մտադիր է պաշտոնապես առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից և հաղթել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում, հայտնում է «Ազատության» Настоящее Время ծառայությունը։

Ավելի վաղ Ջո Բայդենը, ով հրաժարվել էր մասնակցել ընտրություններին, հորդորել էր նրան առաջադրել որպես նախագահի թեկնածու։

«Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը և միավորելու մեր երկիրը՝ Դոնալդ Թրամփին հաղթելու համար», – ասել է Հարիսը։

Քամալա Հարիսը շնորհակալություն է հայտնել Բայդենին իրեն առաջադրելու համար և նախագահական մրցապայքարից դուրս գալու նրա որոշումը համարել է «անձնուրաց և հայրենասիրական»։ «Մենք 107 օր ունենք մինչև ընտրությունները։ Միասին մենք կպայքարենք։ Միասին մենք կհաղթենք», – ասել է Հարիսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031