Brent-ը թանկացել է հասնելով մեկ բարելի դիմաց 83,08 դոլարի

Երկուշաբթի առավոտյան նավթի գներն աճում են նախորդ շաբաթվա զգալի անկումից հետո։ Առևտրականները գնահատում են ԱՄՆ-ից ստացվող լուրերը, ինչպես նաև Կանադայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, որը կարող է հանգեցնել երկրում նավթի արդյունահանման նվազմանը։

Brent ապրանքանիշի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,45 դոլարով (0,54%)՝ հասնելով 83,08 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Ուրբաթ օրը Brent-ն էժանացել է 2,48 դոլարով (2,9%)՝ հասնելով 82,63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Նյու Յորքի NYMEX բորսայում WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են 0,41 դոլարով (0,51%)՝ հասնելով 80,54 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը էժանացել է 2,69 դոլարով (3,3%)՝ հասնելով 80,13 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031