Մոսկվայի ավտոսպասարկման կենտրոններից մեկում ձերբակալել են օտարերկրացու, որի մոտ հայտնաբերվել է 4,5 կիլոգրամ հերոին։ Ավտոսպասարկման կենտրոնում եղել են նաև 12 անօրինական միգրանտներ։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Շոկոլադը մասերի բաժանեք, հալեցրեք թույլ կրակի վրա: Կարագը կտորների բաժանեք ու խառնեք շոկոլադին: Ավելացրեք շաքարի փոշին ու կաթը, խառնեք մինչև միատարր զանգված ստանալը, ապա հասցրեք եռման աստիճանի ու 1 րոպե եփեք:
«Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, քանզի կսգաք ու լաց կլինեք» (Ղուկաս 6.25), Քրիստոս այս խոսքերով ոչ թե անմեղ ու չափավոր ծիծաղն է մեղք համարում, այլ ամբարտավան, ինքնագոհ ու անմաքուր սրտից ծնված անպատկառ ծիծաղը, երկրային ցոփ կյանքով ապրող, իրեն ամենակարող կարծող, Աստծո երկյուղն ու սերը չունեցող և իր մեղքերի համար չսգացող մարդու ծիծաղը:
Մասկի SpaceX-ը մշակում և փորձարկում է Starship տիեզերանավի նախատիպը: Ակնկալվում է, որ այն կարող է անձնակազմով թռիչքներ կատարել դեպի Լուսին և Մարս:
Գաստրոէնտերոլոգ Անդրեյ Խարիտոնովը KP.RU-ի հետ զրույցում ցրել է դատարկ ստամոքսին սուրճի վտանգավորության մասին առասպելը։ Նա նաև նշել է, որ թթու պտուղները չեն վնասում մարսողությունը, քանի որ ստամոքսի լորձաթաղանթը հարմարեցված է նյութերի լայն տեսականու։
Բաքվի վերահսկողության տակ անցած հայկական Շուշիում «մեդիա ֆորումում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզմունք է հայտնել, թե, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանական բնակչությունն ի վերջո կվերադառնա «հայրենիք», ինչի համար բավարար է Երևանի համապատասխան քաղաքական կամքը։ Հերթական անգամ նա Հայաստանի Հանրապետությունը, որի հետ իբրև թե պատրաստվում է, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիր ստորագրել, անվանում է Արևմտյան Ադրբեջան։
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները հուլիսի 18-ին, ժամը 23.30-ին, Արգիշտիի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում, «Մերսեդես» մակնիշի մեքենան անկանոն վարելու և կողասահք կատարելու համար, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի:
Հայաստանի լողի հավաքականը երկու ներկայացուցիչ կունենա Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Երկուսն էլ մասնակցում են իրենց երկրորդ խաղերին:
Հուլիսի 19-ի ժամը 21.09-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի տղամարդ մոտը զենք է պահում և այդ պահին Վարդանանց փողոցի մարզադպրոցի մոտակայքում է: Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ իրավապահները ժամը 21.20-ին Վարդանանց փողոցում հայտնաբերել են նրան:
ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ։
«Նախորդիվ նշել է, որ հուլիսի 20-ին Բաքվի բռնապետ Ալիևը օկուպացված Շուշիում անցկացվող «Կեղծ տեղեկատվության բացահայտում. ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով 2-րդ գլոբալ մեդիա ֆորումի շրջանակներում անցկացվող հարցուպատասխանի ժամանակ հանդես է եկել ծավալուն հայտարարություններով։
Մոսկվան նախընտրում է անտեսել իր «սերբ ընկերների» պարբերական նահանջները, քանի որ կարծում է՝ Բելգրադի հետ հարաբերությունները վճռորոշ են Բալկաններում ռուսական ազդեցության տպավորությունը պահպանելու համար, գրում է Balkan Insight լրատվական կայքը։
Բրյուսելում գտնվող Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել Բելգիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հոֆի, Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի և Բելգիայի Ֆրանսախոս ամենամեծ կուսակցություն MR-ի խմբակցության ղեկավար Գայտան վան Գոյձնհովենի հետ։
«Հայկական կոնյակագործության հետ կապված վերջին զարգացումներին չէի անդրադառնա, եթե չլիներ իմ ընտանեկան պատմությունը կապված Հայաստանի համար կարևոր և առանձնահատուկ այս ոլորտի հետ։
«Բարեկամներ, ուշադրություն։ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի վերաբերյալ կարևոր տեղեկություն ունեմ հայտնելու։ Ըտրությունների արդյունքը, կարծես թե, արդեն որոշված է, և մեղմ ասած, ունեմ հիմնավոր կասկած, որ ամսի 29-ի նիստին Հանրային հեռարձակողի խորհուրդը հաղթող է հայտարարելու Արմեն Քոլոյան անունով թեկնածուին»,-հայտնում է Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը։
«Ադրբեջանում ապրած 350 հազար հայերից 200-250 հազարը ապրել է Բաքվում, այսինքն՝ նրանք քաղաքային մշակույթ կրող են, բարձրագույն կրթությամբ, լավ տներով: Հայերը հիմնականում ապրել են խոշոր քաղաքներում: Ադրբեջանցիները Հայաստանում հիմնականում ապրել են գյուղերում՝ Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանում, նրանց տները նույնիսկ հատակ չունեն, հողի վրա են ապրել»:
Բուդապեշտը և Բրատիսլավան Եվրահանձնաժողովի միջնորդությամբ խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված Ուկրաինայի կողմից ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ:
Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցի վերլուծաբան Գյուլսեն Սոլաքերը «Ի՞նչ է սպասվում Թուրքիային, եթե Թրամփը նորից ընտրվի» վերնագրով հոդված է հրապարակել։
Այսօր՝ հուլիսի 22-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 39 շենքի 5-րդ հարկում պայթյունի ձայն է լսվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Էստոնիայի արտաքին գործերի նախարարը պատմական է համարում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցության տրամադրման մասին ԵՄ որոշումները։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 23-ին` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացու, Գետափնյա փողոցների և հարակից թաղամասերի գազասպառողների,
Պակիստանի հարկաբյուջետային դատարանը յոթ օրով երկարացրել է նախկին վարչապետ և «Թեհրիք-է-Ինսաֆ» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Իմրան Խանի և նրա կնոջ՝ Բուշրա Բիբիի կալանքը՝ պետական գանձարանից զարդեր յուրացնելու համար իշխանության չարաշահման մեղադրանքով հետաքննությունը շարունակելու համար։
Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի տնային կալանքն այսօր ավարտվեց, և նա արդեն ազատության մեջ է։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, բացի բուժանձնակազմից, այնտեղ եղել են նաև երեխաներ ու նրանց ծնողները, բայց «փոխտնօրենը մոլի ՔՊ-ական է, ներկայանում է՝ որպես Նիկոլ Փաշինյանի հավատարիմ մարդկանցից մեկն ու ասում է՝ հիվանդանոցի հաջորդ տնօրենն ինքն է լինելու, քանի որ Կարեն Սարուխանյանի մտերիմ ընկերն է: Ո՞վ ռիսկ կանի՝ բարձրաձայնի»:
Կասպից ծովում հուլիսի 22-ին մեկնարկել են համատեղ որոնողափրկարարական զորավարժությունները։ Ըստ իրանական Mehr գործակալության՝ Կասպից ծովի ափամերձ բոլոր հինգ երկրները կմասնակցեն Իրանի ռազմածովային նավատորմի Հյուսիսային նավատորմի կազմակերպած այս նշանակալից ծովային միջոցառմանը:
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Սասունցի Դավթի փողոց-Արցախի պողոտա խաչմերուկից մինչև Սասունցի Դավթի փողոց-Ազատամարտիկների փողոց խաչմերուկ ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հուլիսի 22-ի գիշերը, ժամը 1.20-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Ռանչպար գյուղի 17-ամյա բնակիչ:
Իսրայելական զորքերը կիրակի օրը գնդակոծել են ՄԱԿ-ի ավտոշարասյունը, որ շարժվում էր դեպի Գազա։
Բաքվում COP29 համաժողովի անցկացման նպատակը Ղարաբաղում էթնիկ զտումներն արդարացնելն է, ասված է Fridays For Future հասարակական շարժման հայտարարության մեջ։