Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկում Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգող Յաննիս Պապագեորգիուին։

Ինչպես տեղեկանում ենք  Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, անդրադարձել է Փաշինյանի՝ այս տարվա փետրվարին Հունաստան կատարած աշխատանքային այցին,երկու ղեկավարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման գործընթացների ներկա փուլը։

Յաննիս Պապագեորգիուն իր հերթին, ընդգծել է, որ Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները Հունաստանի համար ունեն առանձնահատուկ կարևորություն: Նա նշել է Սալոնիկում հայ համայնքի դարավոր ներկայությունը և կարևոր դերակատարությունը քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող մի շարք նախաձեռնություններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031