«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 20-ին ժամը 12:30-ից մինչև հունիսի 21-ը 00:00-ն կդադարեցվի Սարի Թաղ 1-3 փող. և 1-10 շարքերի, Օստրովսկու, Խորենացու 4 նրբ. և 160-312 շենքերի, Որմնադիրների, Սասունցի Դավիթ 70/1-70/3 շենքերի ջրամատակարարումը:
Ընտրվելուց հետո Ռայա Նազարյանն իր ելույթում նշել է, որ խորհրդարանը՝ անկախ հասարակության վստահության աստիճանից, գործադիր և օրենսդիր իշխանությունների լեգիտիմացման միակ հարթակն է։
Հանդիպմանը մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ռադիոէլեկտրոնային պայքարի կառավարման մարմինների ղեկավարները. Հայաստանից ներկայացուցիչ ներկա չի եղել:
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցը» ուղարկեց թուրքական նախապայմաններն ու արձանագրությունները, իսկ Նիկոլը զանգում, շնորհավորում է «բայրաքթարներով» հազարավոր հայեր սպանած թուրքական աշխարհի ղեկավարին։
Այս պահին ընթանում է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:
EUobserver հարթակի հաղորդմամբ՝ պատժամիջոցների նոր փաթեթի մեջ կներառվի 20 ֆիզիկական և 22 իրավաբանական անձ։
Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկի լողավազանում տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Հունիսի 11-ին Պուտինը հայտարարել էր, որ ակնկալում է Էրդողանի հետ հանդիպել հուլիսին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում:
Իրանն իրեն իրավունք է վերապահում համաչափ և փոխադարձ պատասխան տալու այդ քայլին», – հավելել է դիվանագետը։
Դեսպանը խոսել է Հայաստան-ԵՄ խորացող համագործակցության մասին, ներկայացվել է ԵՄ-ի հետ հարաբերություններում գրանցվող առաջընթացը։ Խոսել է նաև Կիպրոսի հետ երկկողմ բարեկամական կապերի կարևորության մասին։
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս, որից հետո կողմերը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն։
#ՀԻՄԱ. ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԾԵԾԻ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ՝ #ՈւՂԻՂ
Իրանի հյուսիսում գտնվող Ռաշթ քաղաքից մինչև Կասպյան նավահանգիստն ընկած հատվածը Ռաշթ-Աստարա երկաթուղու շինարարության սկզբնական փուլն է։ Ապագայում նախատեսվում է Կասպյան նավահանգստից անցկացնել ուղիների հաջորդ հատվածը` արդեն մինչև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Աստարա քաղաք։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում:
Բրիտանական «Barclays» բանկի վերլուծաբաններն անդրադարձել են Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկման գործընթացին:
Ստոլտենբերգը կրկնել է իր քննադատությունը Չինաստանի հասցեին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար։
Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 11-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:
Միջազգային համագործակցության շրջանակում փոխվարչապետի գլխավորությամբ և ՄԱԿ-ի ՓՀԳՀ գրասենյակի աջակցությամբ ձևավորվել է փախստականների խնդիրների համակարգման հարթակ՝ զարգացման և հումանիտար գործընկեր կառույցների մասնակցությամբ:
Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրն իր հայտարարության մեջ Caesar-ը բնութագրել է որպես «սպառազինության համակարգ, որն իրեն հաջողությամբ է դրսևորել Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանելիս»:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման եւ սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հետամուտ է ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը:
Մեր քաղաքական դաշտում մինչև 2018թ. չի եղել նման բան, որ ԱԺ նախագահը դատի տա ամեն 2-րդին. Դանիելյան
Ալեն Սիմոնյանին ուղղված է եղել «գործ տվող» արտահայտությունը.այս բնույթի 22 հայց ունի.Սլավիկ Պողոսյան
Լավագույն տասնյակում են նաև Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Խորվաթիան, Իտալիան:
Վաղը մամուլի ասուլիս եմ հրավիրելու ու բոլոր հարցերին պատասխան տամ։
Պաշտպանը նշել է, որ կին զինծառայողների իրավունքների երաշխավորման, խտրականության բացառման և բնագավառին առնչվող այլ հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են
Օպերատիվորեն ժամանել են Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում:
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի, Ռումինիայի ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg Next ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը:
Հայոց թատրոնը որբացավ նրա կորստով։