#ՀԻՄԱ. ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԾԵԾԻ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ՝ #ՈւՂԻՂ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, ընթանում է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հերթական դատական նիստը:

Նիստի սկզբում միակ կալանավորված մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի պաշտպանն ասաց՝ լրացել է իր պաշտպանյալին անազատության մեջ պահելու ժամկետը, մինչդեռ Ժորա Չիչոյանի մեկնաբանությամբ՝ ժամկետը պետք է հաշվարկվի օրով, այլ ոչ թե ժամով, ինչը, իհարկե, աբսուրդ է, քանի որ մարդու անազատության ժամկետը հաշվվում է այն պահից, որ պահից նրան զրկում են ազատությունից:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթը: Մինչև օրս գործը քննվում է: Թորգոմ Ասատրյանն իր մեղսակցությունն իրեն վերագրվող արարքին չի ընդունում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930