
Լիտվայի ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Գաբրիելիուս Լանդսբերգիսի առանձնազրույցը, նաև՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Լիտվայի Հանրապետություն:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, Լիտվայի ԱԳՆ-ում տեղի է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ առանձնազրույցը:
Առանձնազրույցից հետո կայացել է Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ թե’ երկկողմ ու ԵՄ ձևաչափով համագործակցության, թե’ տարածաշրջանային թեմաների համատեքստում։
Այս պահին ընթանում է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը: