Հունիսի 20-ին, ժամը 13:52-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության վարչության հունիսի 20-ի նիստում միաձայն որոշում է ընդունվել իշխող կուսակցության պատգամավորների կողմից՝ դիմել Ադրբեջանի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի մոտ ախտորոշվել է աջ ուսի վնասվածք և պարանոցի վնասվածք հունիսի 7-ին Կոպենհագենի փողոցներից մեկում նրա վրա իրականացված հարձակումից հետո: Այս մասին հաղորդում է վարչապետի գրասենյակը՝ վկայակոչելով բժշկի եզրակացությունը:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ Լիտվան կաջակցի Հայաստանին դեպի Եվրոպա գնալու ճանապարհին։
Ադրբեջանի զինուժն իրականացրել է քիմիական, կենսաբանական և ռադիացիոն պաշտպանության ուժերի զորավարժություն, ինչպես ադրբեջանական մամուլն է հայտնում՝ տարեկան պլանի համաձայն: Հայաստանում օբյեկտիվորեն մեծ ուշադրության են արժանանում ադրբեջանական բանակի զորավարժությունները, հատկապես նրանք, որտեղ ներգրավված են հարվածային ուժեր:
Ըստ Աթալի՝ աջ ուժերի հաղթանակը կլինի «Ֆրեքզիթի սկիզբը»՝ Ֆրանսիայի դուրս գալը ԵՄ-ից, հայտնում է BFMTV-ն։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ է դառնում, որ նա 2023 թվականի դեկտեմբերի 4-ին «Արդշինբանկից» 511 700 դոլարի պարտատոմսեր է գնել։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Դատարանը որոշեց դռնփակ ռեժիմի չանցնել. Ռուբեն Մելիքյան
Երբ «ինքնագլորների քաոտիկ վիճակի հաղթահարման» հարցը քննարկվում է կառավարության նիստին՝ վարչապետի մակարդակով:
Բնակչության առողջության համար ռիսկի բացառման նպատակով շրջանառությունից հանվել է այն սննդամթերքը, որի առաքումը թիվ 4 աղբակիզման գործարան օպերատիվ կերպով կազմակերպվել է վարչության աշխատակիցների հսկողությամբ։
Անօրինական ճանապարհով ալկոհոլ արտադրողները հաճախ ավելացնում են մեթանոլ՝ սպիրտի խիստ թունավոր տեսակ, որը բարձրացնում է խմիչքի թնդությունը:
Ռումինիայի պաշտպանության բարձրագույն խորհուրդը կաջակցի Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին՝ որպես դաշինքի գլխավոր քարտուղար:
Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտնել է իրանցի լեռնագնացի մահվան մասին:
Ֆուտբոլի Սերբիայի հավաքականը սպառնում է չշարունակել մասնակցությունը Եվրո-2024-ին, եթե ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ չկիրառի Խորվաթիայի եւ Ալբանիայի ֆուտբոլային ֆեդերացիաների դեմ Խորվաթիա-Ալբանիա հանդիպման (2:2) ժամանակ այդ թիմերի ֆանատների «Սպանի՛ր սերբերին» վանկարկումների համար, հաղորդում է sportklub.n1info.rs-ը։
ՀՀ ԱԳ նախարարը նման կարծիք է հայտնել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Ադրբեջանը հետաքրքրություն է հայտնել թուրքական MKE ընկերության արտադրության 155 մմ տրամաչափի ինքնագնաց T-155 Yavuz հաուբից գնելու հարցում։ Հաուբիցը, ինչպես նշում են փորձագետները, իր կառուցվածքով և պարամետրերով շատ նման է ֆրանսիական CAESAR ինքնագնաց հաուբիցին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
CAESAR ինքնագնաց համակարգը 155 մմ-անոց հաուբից է, որը տեղադրված է Renault Sherpa 10 բեռնատարի շասսիի վրա՝ զրահապատ խցիկով։
Հիդրոմետկենտրոնը Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարել ամպրոպի, հորդառատ անձրևի և վայրկյանում մինչև 23 մետր արագությամբ քամու պատճառով:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում խոսել է Հարավային Կովկասում խաղաղության, տևական կայունության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից:
Միրզոյանն ընդգծեց այն համերաշխությունը, որը գոյություն ունի երկու երկրների միջև՝ դրա վառ օրինակը համարելով Լիտվայի կողմից ցուցաբերված օգնությունը աղետի հետևանքները վերացնելու համար։
Յունիբանկի 12 Visa քարտապաններ արշավի եզրափակիչ փուլում հաղթահարեցին տարբեր մարզական փորձություններ:
Միգուցե նոր սերնդի դատախազության ձևավորումը Աննա Վարդապետյանը հենց այդպես էլ պատկերացնում է:
Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով լիտվացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար, նշեց, որ ուրախ է նորից այցելել Լիտվա, որտեղ վերջին անգամ եղել է 2021 թվականին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։
Ստորագրված մյուս փաստաթղթերի շարքում է Բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիրը
#ՀԻՄԱ. ԱՎՏՈԲՈՒՍՈԻՄ ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ ԿՈՆՖԼԻԿՏՈՎ ՀԱՅՏՆԻ ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Լիտվայի ԱԳՆ հյուրերի մատյանում:
Ucom-ը գործարկել է ուսանողական ծրագիր, որի շրջանակում բուհերի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները կարող են արձակուրդի շրջանում պրակտիկա անցնել ընկերությունում։
Հաջը իսլամի հինգ հիմնասյուներից մեկն է, ուխտագնացություն դեպի Մեքքա և Մեդինա, որը յուրաքանչյուր մահմեդական պետք է գոնե կյանքում մեկ անգամ կատարի։
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում «Özgür Aksa Trabzon» հարթակը ամեն չորեքշաբթի բողոքի ակցիա-քայլերթ է կազմակերպում՝ ի աջակցություն Պաղեստինի։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը: