
Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկի լողավազանում դիակ է հայտնաբերվել

Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկի լողավազանում տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Դ.-ն է, իսկ ամառանոցը պատկանում է նրա ընկերոջը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Հ.-ին, և նա է Կարեն Դ.-ին ջրահեղձ եղած վիճակում հայտնաբերել լողավազանում:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: