Բաժիններ՝

Ո՞ւմ հետ է «Արարատ-Արմենիան» մրցելու Կոնֆերեցիաների լիգայում

Շվեյցարական Նիոնում կայացած վիճակահանությամբ հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր, բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Կոնֆերեցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։ «Արարատ-Արմենիան» կմրցի Մոլդովայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Զիմբրուի» հետ։ Առաջին խաղը կկայանա հուլիսի 25-ին Մոլդովայում, պատասխան հանդիպումը` օգոստոսի 1-ին Երևանում։

Հիշեցնենք, որ Կոնֆերեցիաների լիգայում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ «Նոան» և «Ուրարտուն» պայքարը կսկսեն որակավորման առաջին փուլից։

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ «Շկենդիայի» հետ, իսկ «Ուրարտուն»՝ Տալինի «Կալևի» (Էստոնիա) հետ։ «Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Նոան» երկրորդ փուլում կխաղա Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» հետ։ «Ուրարտու» – «Կալև» զույգի հաղթողին սպասում է չեխական «Բանիկ Օստրավան»։

Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 11-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս