
ԵՄ-ն մշտական ներկայացուցիչների մակարդակով համաձայնեցրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթը:Այս մասին հաղորդել է Եվրամիությունում Բելգիայի նախագահությունը:
«ԵՄ մշտական ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրին պատժամիջոցների զորեղ և նշանակալի 14-րդ փաթեթը», – ասվում է X սոցիալական ցանցում զետեղված նախագահության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այն նախատեսում է ինչպես նոր միջոցներ, այնպես էլ ուժեղացնում է ավելի վաղ սահմանված պատժամիջոցների գործողությունը՝ փակելով հնարավոր սողանցքները։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթը կներառի նավթատար նավերի և հեղուկացված գազի մատակարարման սահմանափակումներ։
EUobserver հարթակի հաղորդմամբ՝ պատժամիջոցների նոր փաթեթի մեջ կներառվի 20 ֆիզիկական և 22 իրավաբանական անձ։ Նաև փաստաթղթի նախագծում կընդգրկվեն հելիումի արտահանման և կրկնակի նշանակության առանձին տեխնոլոգիաների հասանելիության սահմանափակումներ։