Բաժիններ՝

Էրդողանը նախատեսում է բանակցություններ վարել Պուտինի հետ ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում. ԶԼՄ-ներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է բանակցություններ վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Աստանայում։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Նշվում է, որ ըստ Habertürk հեռուստաալիքի՝ հանդիպման օրակարգում կարող են ներառվել Ուկրաինայի հակամարտությունը, Սև ծովի թեման հացահատիկի մատակարարման համատեքստում, աշխատանքների ընթացքն «Ակկույու» ատոմակայանում, գազի առևտրի կենտրոնի ստեղծման հեռանկարները, ինչպես նաև ընտրությունները Սիրիայի հյուսիսի քրդական տարածաշրջաններում:

Հունիսի 11-ին Պուտինը հայտարարել էր, որ ակնկալում է Էրդողանի հետ հանդիպել հուլիսին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930