88 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Դոնալդ Սազերլենդը: Այս մասին հայտնում է Deadline-ը:
Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև դեսպան Տիգրան Բալայանը։
ՌԴ ԱԳ նախարարությունը սկսում է զգուշացնել Հայաստանին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հովանու ներքո անցնելու հետևանքների մասին։ Комсомольская правда-ի հետ զրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։
Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն, որը բազմիցս պատմել է հայկական արմատներ ունենալու և Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած նախնիների մասին, այցելել է Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) ինստագրամյան էջից:
Պուտինը կարծում է, որ Արևմուտքը Զելենսկիին կփոխի 2025 թվականի առաջին կեսին։
ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը:
Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է։ Համապատասխան որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել է 2000 թվականի դեկտեմբերի 4-ին, նպատակն աշխարհում փախստականների մասին իրազեկվածությունը բարձրացնելն էր։
Մարկ Ռյուտեն կզբաղեցնի ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը, երբ դաշինքի բոլոր 32 անդամների համաձայնել են, որ Նիդեռլանդների հեռացող վարչապետը կփոխարինի Յենս Ստոլտենբերգին, գրում է Politico-ն։
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խորհրդարանականներին տեղեկացրել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի մտադրության մասին, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ հայտնել է «Парламентская газета»-ն։
Վրաստանի եկամուտների ծառայությունից հայտնել են, որ Սադախլոյի անցակետով Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի պահոցում 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել։
Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կհայտարարի ԱՄՆ-ում «Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսային ծրագրերի վաճառքն արգելելու պլանների մասին։ Դրա մասին նահանգային և տեղական իշխանություններին վկայակոչելով հայտնել է Reuters գործակալությունը:
Ադրբեջանում նախատեսում են իրականացնել խորհրդարանի արտահերթ ընտրություններ՝ 2025թ. փետրվարի փոխարեն։
Վերջին շրջանում հայ հանրության շրջանում բողոքներ կան, որ ռուսների մեծ հոսք այլևս չկա Հայաստանում, ուստի ենթադրվում էր, որ տան վարձավճարներըպետք է նվազեին, սակայն վարձավճարները նախկինի նման պահպանվում են՝ կայուն բարձր։
Քաղաքագետ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Շատ վաղուց ես կարդացել մի ֆանտաստիկ պատմություն «խելացի խոզերի» հասարակության մասին: Ես անկեղծորեն չեմ հիշում հեղինակին, այն գրված էր լեհերեն, պատմություն մի գիտական փորձի մասին, որը կիրառվել էր մի փակ լաբորատորիայում: Պատմության էությունն այն էր, որ գիտնականները հավաքել էին որոշակի թվով մարդկանց և բնակեցրել մի հեռավոր կղզում […]
Ստորեւ՝ ֆորումի մասին հաղորդագրությունը, որը տարածել է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի լրատվական ծառայությունը։ Մասնակիցները կարևորել են Հայաստանի՝ եվրոպական ազգերի ընտանիքին միանալու անհրաժեշտությունը, քանի որ դա Հայաստանի ժողովրդի համար կապահովի անվտանգության և բարգավաճման ավելի բարձր մակարդակ և կբարելավի մարդու և քաղաքական իրավունքները Հայաստանում:
Մայամիում ձերբակալել են ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթին: Այս մասին տեղեկացնում է BBC–ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արարատ-Արմենիա»-ն ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում պայքարը պետք է սկսի երկրորդ փուլից` մրցելով Մոլդովան ներկայացնող «Զիմբրուի» հետ։ Առաջին խաղը կկայանա Մոլդովայում հուլիսի 25-ին, պատասխան խաղը` օգոստոսի 1-ին։
Ինչպես հայտնում է Oragir.News-ը, իրենք դիմել են ոստիկանություն։ Ոստիկանները դեռևս չեն ժամանել։
Կատարվում է նախաքննություն:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Մոսկվայում ուժգին փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 2–ի, 18 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը նոյեմբերի 3-ի փոխարեն ավարտվել էր 2023 թվականի դեկտեմբերի 3-ին: Անցել է մոտ 6 ամիս՝ հունիս ամիսն է ավարտվում, սակայն 44-օրյա պատերազմին առնչվող զեկույցը պատրաստ չէ ներկայացման, արձակուրդներն էլ մոտենում են: Այսպես ասած, օրենքից դուրս, հանձնաժողովի ժամկետը երրորդ անգամ երկարաձգվել է:
Վիլնյուս այցի շրջանակներում հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։
Զոհված ուկրաինացի զինծառայողների շիրիմներին անարգանք ցուցաբերած կինը ձերբակալվել է հունիսի 20-ին: Այս մասին հայտնել են Կիևի ոստիկանությունն ու դատախազությունը Telegram-ում։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում (C խումբ) Սլովենիան խաղաց Սերբիայի հետ:
Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերի և խորհրդարանի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամների հետ։
Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի որոշ բնակավայրերում։
Հարավային Կովկասում և դրա շուրջ «եռացող» աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին ՀՀ իշխանությունները չեն դադարում Թուրքիայի իշխանություններին ընդառաջ քայլեր կատարել։
պետությունից և նրա ապագայից ավելի բարձր արժեք քաղաքական դաշտում չկա: Ասելիք ունե՞ք՝ հնչեցրեք և ակնկալեք քաղաքական քննարկումներ, չունե՞ք ասելիք՝ բարի եղեք լռել»: