Հայաստանը բարձր է գնահատում երկրի հյուսիսում ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար Լիտվայի աջակցությունը․ Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Լիտվայի կողմից տրամադրված օգնությունը՝ վերացնելու մայիսի վերջին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքները։

Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Միրզոյանն ընդգծեց այն համերաշխությունը, որը գոյություն ունի երկու երկրների միջև՝ դրա վառ օրինակը համարելով Լիտվայի կողմից ցուցաբերված օգնությունը աղետի հետևանքները վերացնելու համար։

«Մենք բարձր ենք գնահատում այդ ժեստն այս դժվարին ժամանակներում։ Աջակցելու պատրաստակամությունը և դժվարությունները համատեղ հաղթահարելը կարևոր է, քան երբևէ»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ այս և այլ հարցերում երկու երկրներին միավորում է ժողովրդավարությունը և հանձնառությունը ժողովրդավարական սկզբունքներին՝ չնայած առկա դժվարություններին ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային հարթություններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930