
Հայաստանն ու Լիտվան ԵՄ-ին առնչվող հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանն ու Լիտվան ԵՄ-ին առնչվող հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
«Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդել է «Լիտվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև Եվրոպական Միությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը»,- նշված է Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: