Ինքնագլորները՝ կառավարության նիստում. դա հենց վարչապետի ձախողումն է

Երբ «ինքնագլորների քաոտիկ վիճակի հաղթահարման» հարցը քննարկվում է կառավարության նիստին՝ վարչապետի մակարդակով, ապա եզրակացությունը թերևս հետևյալն է.

գործ ունենք կամ կառավարման պարզապես չաշխատող, անգործ համակարգի հետ, երբ ըստ էության ՏԻՄ մակարդակի խնդիրը հասնում է կառավարության ու վարչապետի մակարդակ,

և կամ՝ հմուտ կազմակերպվող քարոզչական տեխնոլոգիայի, երբ հարցը վարչապետի մակարդակ է «հասցվում», որովհետև այդ կերպ փորձ է արվում ցույց տալ, որ «էս երկրում միայն վարչապետն է գործ անում, ու ստիպված է զբաղվել բոլորի գործերով»:

Դե, միջին վիճակագրական սպառողը այդ «բանաձևից» հետո չի մտածում, որ երբ իրերի դրությունն այդպիսին է, ուրեմն դա հենց վարչապետի ձախողումն է, քանի որ նրա և կառավարող մեծամասնության խնդիրը հենց կառավարման բազմաստիճան ու արդյունավետ աշխատող համակարգ ձևվորելն է, ոչ թե ամեն ինչով զբաղվող «խեղճ վարչապետի» կերպար ստեղծելը:

Միջին վիճակագրական սպառողը պարզապես սպառում է այդ կերպարը՝ առանց մտածելու:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս