
ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Լիտվա իր այցը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերություններին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Լիտվայի ԱԳՆ հյուրերի մատյանում:
ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գրառման մեջ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ իր այցը նոր լիցք կհաղորդի թե՛ Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերություններին, թե՛ ԵՄ ձևաչափով համագործակցությանը։