
Բժիշկները հայտնել են հարձակումից հետո Դանիայի վարչապետի վիճակի մասին

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի մոտ ախտորոշվել է աջ ուսի վնասվածք և պարանոցի վնասվածք հունիսի 7-ին Կոպենհագենի փողոցներից մեկում նրա վրա իրականացված հարձակումից հետո: Այս մասին հաղորդում է վարչապետի գրասենյակը՝ վկայակոչելով բժշկի եզրակացությունը:
«Աջ ուսի վնասվածք, ինչպես նաև ողնաշարի պարանոցային հատվածի թեթև դեֆորմացիա (պարանոցի վնասվածք), – գրասենյակը մեջբերում է բժշկի եզրակացությունը։
Տղամարդը Ֆրեդերիկսենին հարվածել է հունիսի 7-ի երեկոյան, Կոպենհագենի Կուլտորվետ հրապարակում։ Նա ձերբակալվել է։
Դանիական B.T. թերթի հաղորդմամբ՝ Ֆրեդերիկսենը թեթև վնասվածքներ է ստացել և չեղարկել իր մասնակցությունը շաբաթ օրը՝ հունիսի 8-ին նախատեսված միջոցառումներին։ Կոպենհագենի ոստիկանությունը հայտարարել է, որ վարչապետի վրա հարձակումը քաղաքական դրդապատճառներով չի եղել:
B.T. դանիական թերթն ավելի վաղ հաղորդել էր, որ ձերբակալված 39-ամյա տղամարդը, որը կասկածվում է վարչապետի վրա հարձակվելու մեջ, խոսում է լեհերեն և հաղորդակցվում է թարգմանչի օգնությամբ։ Հաղորդվել է, որ նա մեղադրվում է քրեական օրենսգրքի հոդվածով, որը վերաբերում է պաշտոնատար անձի նկատմամբ բռնությանը կամ բռնության կիրառման սպառնալիքին։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ավելի վաղ դատապարտել է Ֆրեդերիկսենի վրա հարձակումը և հայտարարել, որ դա «հարձակում է հենց ժողովրդավարության վրա»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նույնպես դատապարտել են Դանիայի վարչապետի վրա հարձակումը։