 
                        Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունը
 
                                    Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ հետ է կանչում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի իր հայտը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Յոհանիսը նշել է, որ Ռումինիայի պաշտպանության բարձրագույն խորհուրդը կաջակցի Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին՝ որպես դաշինքի գլխավոր քարտուղար:
Ռումինիայի պաշտպանության գերագույն խորհուրդը նաև որոշել է Ուկրաինային նվիրաբերել երկրի երկու Patriot համակարգերից մեկը, սակայն պայմանով, որ դաշնակիցների հետ հետագա բանակցությունների ընթացքում այն կփոխարինվի հակաօդային պաշտպանության համանման համակարգով։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարության ժամկետը կավարտվի 2024 թ․ հոկտեմբերի 1-ին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        