Տորնադոյի վտանգ կա. Մոսկվայի բնակիչներին խնդրել են այսօր զերծ մնալ փողոցում գտնվելուց

Հիդրոմետկենտրոնը Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարել ամպրոպի, հորդառատ անձրևի և վայրկյանում մինչև 23 մետր արագությամբ քամու պատճառով:

Մոսկվայի բնակիչներին և հյուրերին խնդրել են այսօր զերծ մնալ փողոցում գտնվելուց` ուժեղ տեղումների և քամու պատճառով, ասվում է քաղաքային տնտեսության համալիրի Telegram ալիքում:

«Քաղաքի առանձին շրջաններում հորդառատ անձրև է տեղում։ Արձանագրվում են քամու հզոր պոռթկումներ։

Քաղաքացիներին խնդրում ենք զերծ մնալ վատ եղանակին փողոցում գտնվելուց»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Օդերևութաբանները նախազգուշացնում են տորնադոների առաջացման հավանականության մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930