Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կշարունակի ռազմական ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա՝ չնայած Գազայում պահվող պատանդների հարազատների կոչերին՝ վերադառնալու բանակցություններին. գրում է The Guardian-ն:
89 տարեկանում Ֆրանսիայում մահացել է վրացի հայտնի կինոռեժիսոր Օթար Իոսելիանին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է ռուս կինոքննադատ և սցենարիստ Լարիսա Մալյուկովան, գրում է svoboda.org-ը։
Ադրբեջանում փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածուների թիվը հասել է չորսի, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
«Երբ աշխատում ես խմբի հետ, մթնոլորտն առաջին տեղում է: Եվրո 2012 թվականին ու դրան հաջորդած շրջանում հավաքականի շուրջ մթնոլորտը՝ երկրպագուներ, ղեկավարներ, տարբեր ֆուտբոլային մասնագետներ, այնպիսին էր, որ բոլորը միևնույն բանն էին ուզում. միասնություն կար: Այդ հավաքականի հիմնական ուժը դա էր: Իհարկե, կային լավ ու որակյալ ֆուտբոլիստներ, ու դա այն դեպքն էր, երբ կարող ենք ասել՝ բոլորը ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին էին հավաքվել, բայց հենց այդ մթնոլորտի ու միասնության շնորհիվ ունեցանք այդ շրջանը: Մարզչի գործոնը կարևոր է, բայց միայն մարզչով ոչինչ չէր ստացվելու»:
Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո դեպի երեկո Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Երևանի բարձրադիր գոտում, 17-ի լույս 18-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց։
Նա ընդգծել է, որ ահաբեկիչները «խմբավորումներ են, որոնց աջակցում է սիոնիստական ռեժիմը»։
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմանում Իջևան-Սևան-Երևան ավտաճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ցուրտ սեզոնին արժե կարգավորել սննդակարգը, ասել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Չիժիկովան։ Նա RIAMO-ի հետ զրույցում նշել է այն սկզբունքները, որոնք պետք է պահպանել սննդակարգ ընտրելիս։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռամալլայում հանդիպման ժամանակ քննարկել են Գազայի հատվածում հետկոնֆլիկտային կայունացման հեռանկարները և դրանցում պաղեստինյան իշխանությունների դերը։
2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկում է եկամուտների հայտարարագրման առաջին փուլը։
5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի անդրծովյան տարածքի՝ Նոր Կալեդոնիայի ափերի մոտ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Եթե անգամ փորձենք «անջատել» մեր ուղեղը, համաձայնել ՀՀ ղեկավարի հետ, թե Արցախն ադրբեջանական տարածք է, ապա «անջատած» ուղեղն անգամ հարց կտա. «Այդ տարածքի վրա հազարավոր տարիներ ապրած հայերի ստեղծած պատմամշակութային արժեքնե՞րն էլ էին ադրբեջանական, որ այդքան սառնասրտորեն, անտարբերորեն զիջվեց թշնամուն»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լիակատար անհեթեթություն» է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որ ռուսական զորքերը կարող են հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։
Հյուսիս-հարավի կառուցման ընթացքում բացահայտվում են նաև Մետաքսի ճանապարհի հետքերը, վերականգնվում է այդ ճանապարհը՝ նաև նոր շունչ, կենդանություն պարգևելով։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 16-ին, ժամը 19:35-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես հայտարարել եմ, «ցուցմունք» կտամ, որպես հերետիկոս դատարանում։ Եվ «ցուցմունքս» ուղղված կլինի ոչ թե դատավոր-ինկվիզիտորին, այլ իմ համախոհներին։Իսկ թե ինչ կորոշի դատավոր-ինկվիզիտորը, ներեցեք` թքած ունենամ։
Իրինա Հարությունյանը 5 անչափահաս որդիների մայր է: 2020 թվականին պատերազմի հետևանքով կորցրել է Մարաղայում իրենց կառուցած տունը: Մարտակերտ քաղաքում պապական տունն էին վերակառուցում. մնաց կիսատ:
Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում դեկտեմբերի 16-ին Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհվել է Ֆրանսիայի արտգործնախարարության աշխատակիցը։
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքի վարչական տարածքում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ Գևորգ Գևորգյանի վարած Range Rover և Վայոց ձորի մարզի բնակիչ Գեղամ Հովակիմյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Էկվադորում առևանգել են Գուայաքիլում Մեծ Բրիտանիայի պատվավոր հյուպատոս Քոլին Արմսթրոնգին: Այս մասին գրում է El Universal թերթը։
Կատարվում է քննություն:
«Ռոսատոմը» կարող է սկսել Երեւանի նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացիայի աշխատանքները, հենց որ հայկական կողմը նման ցանկություն հայտնի, նախնական հայեցակարգն արդեն հանձնվել է Հայաստանի իշխանություններին։
Վերջին երեք տարիները զգալի փոփոխություններ են բերել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունում։ Դրանցից ամենակարեւորը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի զավթումն էր։ Ուժեղացել են արտաքին ակտորների դիրքերը, ինչը տեղի է ունեցել ուժային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու Ադրբեջանի փորձերի հետ միաժամանակ, գրել է վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը իրանական ԻՐՆԱ ԶԼՄ-ի համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Դեկտեմբերի 18-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աշխատանքի միջազգային համաժողով՝ «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով։
Բանտախցում մենակ եմ ու հիմնականում իմ եւ աշխատակազմի հետ հարաբերությունները խիստ կանոնակարգային, աշխատանքային են։ Վերաբերմունքը խարսխված է փոխադարձ հարգանքի եւ օրենքի վրա։ Անշուշտ, հիմնարկն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք ազդում են նաեւ ինձ վրա, ինչպես մյուս ազատազրկվածների։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որ տեւական ժամանակ անազատության մեջ է, կալանավայրից էլ շարունակում է ակտիվ քաղաքական գործունեությունը, այդ թվում՝ շաբաթը մեկ անգամ պատասխանելով քաղաքացիներին ամենից շատ հետաքրքրող հինգ հարցի։
Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո էլ պետք է շարունակի եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխումների իրականացումը, որպեսզի տեղի ունենան անդամության շուրջ բանակցություններ, ինչպես Մոլդովայի և Ուկրաինայի պարագայում։
Երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ ժամը 18.00-ից 20.00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Այս մասին հայտնում է երգչի մենեջեր Լիլիթ Գալստյանը։