Արցախի կորուստն ինձ համար ողբերգություն էր. Վարդան Մինասյան

«Երբ աշխատում ես խմբի հետ, մթնոլորտն առաջին տեղում է: Եվրո 2012 թվականին ու դրան հաջորդած շրջանում հավաքականի շուրջ մթնոլորտը՝ երկրպագուներ, ղեկավարներ, տարբեր ֆուտբոլային մասնագետներ, այնպիսին էր, որ բոլորը միևնույն բանն էին ուզում. միասնություն կար: Այդ հավաքականի հիմնական ուժը դա էր: Իհարկե, կային լավ ու որակյալ ֆուտբոլիստներ, ու դա այն դեպքն էր, երբ կարող ենք ասել՝ բոլորը ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին էին հավաքվել, բայց հենց այդ մթնոլորտի ու միասնության շնորհիվ ունեցանք այդ շրջանը: Մարզչի գործոնը կարևոր է, բայց միայն մարզչով ոչինչ չէր ստացվելու»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Արարատ-Արմենիա» ՖԱ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Վերջինս նշեց՝ նախկինում իր էմոցիաները կապված էին կոնկրետ ֆուտբոլային խաղի հետ, իսկ հիմա՝ մեր երկրի ընդհանուր իրավիճակի հետ:

«Շատ կապված եմ եղել Արցախի հետ: Երկու տարի, երբ իմ տղան ծառայում էր Արցախում,  շատ հաճախ էի գնում այնտեղ, ամիսը մեկ անգամ: Ինձ համար շատ դժվար է խոսել Արցախի կորստի թեմայով: Ինձ համար սա ողբերգություն է»,-ասաց Վարդան Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս