Նոյեմբերի 30-ին, ժամը 08.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Իսակովի պողոտայում բախվել է «Ֆորդ» մակնիշի մեքենային, որն էլ վրաերթի է ենթարկել 27-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Թուրքիայի արտահանողների խորհրդի (TID) տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայից «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) անդամ երկրներ իրականացված արտահանման ծավալները զգալիորեն աճել են:
Երևանն այս օրերին դարձել է Հայաստանի և արտերկրի գործարարների, հետազոտողների ու ներդրողների հավաքատեղին: Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Գիտության և գործարարության օրեր 2023» երկրորդ համաժողովը: Միջոցառման այս տարվա հիմնական բանախոսն էր գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Պատվավոր հյուրերի և բանախոսների թվում էր նաև Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կատարվում է քննություն:
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ուղղված 5 հարցերից 4-րդը, որ ուղարկվել էր Բրյուսելից, հետեւյալն էր՝ ի՞նչ կանի ՀՀԿ-ն հասարակության բեւեռացումը, սեւերի եւ սպիտակների բաժանումը հայերի միջից հանելու համար:
«Զանգ» շարժման անդամները դուրս եկան ոստիկանության բաժանմունքից։
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին քաղաքացիները հարցեր են ուղղել, որոնցից ընտրված 5-ին նա պատասխանել է: Օգտատերերից մեկին հետաքրքրում էր, թե ինչպես է անցնում քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի առօրյան կալանավայրում:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով. «Բարեվարքությունից ելնելով՝ կարելի է տարբեր ձեռքեր սեղմել, բայց դա չի նշանակելու, որ մեղավորները կարող են խուսափել արդարադատությունից: Ի վերջո, ձեռքը մեկնում են նաեւ վրան ձեռնաշղթա հագցնելու համար: Հանուն երկրի երկարատեւ կայունության եւ իրական խաղաղության՝ Փաշինյանին պետք է հեռացնել իշխանությունից»:
Մանավանդ անցած 3 տարիներին ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ չի կարող, կամ ավելի շուտ՝ չի ցանկանում ապահովել մեր անվտանգությունը։ Որպես ՀԱՊԿ-ի այլընտրանք՝ ներկայացվում է ՆԱՏՕ-ն։ Սակայն ՆԱՏՕ-ի հետ կապված Հայաստանն ունի մեծագույն խնդիրներ, որոնցից առաջինն այն է, որ ՆԱՏՕ-ն չի շտապում մտնել մեր երկիր և ապահովել մեր անվտանգությունը։ Դրա համար նա ունի իր պատճառները․ նախ՝ այստեղ հաստատված է Ռուսաստանի գերիշխանությունը, և ՆԱՏՕ-ի համար խնդրահարույց է Ռուսաստանի հետ հակամարտության նոր օջախ ստեղծելը։
«Մեր շարքերում եղած արցախցի երիտասարդները դեռ չեն հատել տարիքային այն շեմը, որպեսզի ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցնեն, այդ պատճառով իշխանությունը մեզ մրցակից չի տեսնում»։
«Կողմերը Մոսկվայից այս գործընթացը տեղափոխեցին ուղիղ հարթակ, որում, իհարկե, ավելի ուժեղ է Ադրբեջանը, և սա Ադրբեջանին ձեռնտու է այս հարցում իր նպատակները Հայաստանին պարտադրելու տեսանկյունից»,- նկատեց Տարասովը։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
«Գնացել եմ իմ վարորդական իրավունքը փոխելու, ինձ ասում են՝ Հադրութում ես հաշվառված, պետք է հանվի։ Հարցնում եմ, ինչո՞ւ պետք է հանվի, ձեր տված վկայականն է, Արցախում վարորդական իրավունք չեն տվել, իմ վարորդական իրավունքի վրա գրված է՝ ՀՀ ոստիկանություն։ Տեսեք՝ ինձ ինչ է ասում աշխատակիցը, ով փոխգնդապետ էր, ասում է՝ վաղն էլ կարող է մի ադրբեջանցի գա ու ինձանից վարորդական իրավունք պահանջի, ես չդիմացա ու պատասխանեցի՝ դե ուրեմն՝ Կառավարությունում նստած բոլոր պաշտոնյաները Ադրբեջանի քաղաքացիներ են»,- ասաց Լևոն Հայրյանը։
Արմեն Հարությունյանը գրում է. «Մեր ժամանակի հերոսները Գալեյան Մխիթար Գարիկի Ծնվել է 2000թ օգոստոսի 17-ին։ Հաճախել է Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց, այնուհետև ընդունվել է թիվ 149 ավագ դպրոց։ Միաժամանակ ուսանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի 0 կուրսում։ 2018թ ընդունվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Քաղաքագիտության» բաժինը, որտեղ սովորել է 4 ամիս։ Մխիթարը փոքրուց ակտիվ […]
«Խաղաղության խաչմերուկի» քարտեզում ամեն ինչ ճիշտ է նկարագրված՝ բացի մեջտեղի գծերից։ Սա ոչ թե խաչմերուկ է, այլ Հայաստանի վրա խաչ քաշելու քարտեզ։ Այս իշխանությունները սիրում են քարոզչություն անել, ինչ-որ բաներ փաթեթավորել, ասել՝ գաղափար ունենք, և դա փորձել «վաճառել» տարբեր հարթակներում։ Ինչ-որ մեկի գլխում հիմա ծնվել է «խաղաղության խաչմերուկի» գաղափարը, իրենք սկսել են դա տարբեր տեղերում ցույց տալ, ասում են՝ նման միտք ունենք, այսպես է լինելու։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով ՌԴ զինված ուժերի անձնակազմը կավելանա մինչև 2,209,130 մարդ, որոնց թվում՝ 1,320,000 զինվորականներ են։ Ըստ ՌԴ ՊՆ-ի, զինված ուժերի առավելագույն քանակն ավելացվել է ևս 170.000 զինվորականով։
«Չինաստանում Մետաքսի ճանապարհը 6 հատ է։ Դրանցից մեկը կարող է մեզ վերաբերել։ Չինացիներն ուզում էին ունենալ մի ճանապարհ, որի մեջ թուրքական պետություն չլիներ։ Դրա համար մեզ պետք էր, որ Մեղրիի հատվածից մինչև վերև ճանապարհ կառուցվեր։ Եվ այդ ճանապարհի ամենակարևոր հատվածը Սյունիքի հատվածն էր, այլ ոչ թե այն, ինչ մեկ միլիարդ ծախսեցին ու սարքեցին»:
Առաջարկվող նախագծով, աշխարհազորայինների հավաքագրման գործառույթը նախատեսված էր պաշտպանության նախարարության լիազորությունների շրջանակներում, սակայն աշխարհազորը գործելու էր գլխավոր շտաբի ենթակայությամբ։
Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն
Առողջական վիճակի պատճառով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չի կարողացել ներկա գտնվել կոնֆերանսին: Նրա ելույթը արտասանել է Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը, որը գլխավորել է Սուրբ Աթոռի պատվիրակությունը:
Առանց խափանման միջոցի:
«Խաղաղության խաչմերուկ» կոչեցյալ քարտեզով Փաշինյանն այս ընթացքում հասցրել է անգամ Թբիլիսի ու Փարիզ գնալ։ Թբիլիսիում նրա ադրբեջանցի պաշտոնակիցը, սակայն, այդպես էլ չգնահատեց այս քարտեզն ու նախագիծը։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ ուխտավորներ:
«Դա կարող է տարբեր պատճառաբանություններ ունենալ՝ սկսած նրանից, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել՝ ինչպես նոյեմբերի 9-ից հետո: Կամ՝ ինչպես նոյեմբերի 9-ից հետո անցկացրեց ընտրություններ, որպեսզի այդ փաստաթուղթը մարսի, իսկ այժմ՝ Ղարաբաղի կործանումից հետո է անցկացնում ընտրություններ, որպեսզի այդ կործանումը մարսի ու պատրաստվի նորից նշաձող իջեցնել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- պարզաբանեց նա:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ցանկանում է արագացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի հաստատման գործընթացը և կարծում է, որ Կիևի իշխանությունները կկարողանան կատարել դեկտեմբերի կեսերին կայանալիք գագաթնաժողովի բոլոր պահանջները: Այս մասին Le Monde թերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վերա Յուրովան:
Էրդողանը լրագրողներին ասել է Դուբայից վերադառնալուց հետո, որտեղ նա մասնակցել Է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովին
Անօդաչու սարքերի հետ Լիտվան կստանա նաև այլ տեխնիկա: