Բաժիններ՝

«Ռոսատոմը» կարող է սկսել Երևանի նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի ռեկուլտիվացիան. ՏԱՍՍ

«Ռոսատոմը» կարող է սկսել Երեւանի նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացիայի աշխատանքները, հենց որ հայկական կողմը նման ցանկություն հայտնի, նախնական հայեցակարգն արդեն հանձնվել է Հայաստանի իշխանություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսատոմի» բնապահպանության ոլորտոի պետական եւ ճյուղային ծրագրերի իրականացման գծով տնօրեն Անդրեյ Լեբեդեւը։

«Անցած տարի հայկական կողմի դիմումի համաձայն մենք սկսել ենք հարցի քննարկումը։ Երեւան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնել վերլուծաբանական հաշվետվություն կարճ ժամկետում կատարված մեծ աշխատանքի արդյունքների մասին։ Եվ մենք, հայկական կողմի հետագա հետաքրքրության դեպքում, մեր կառավարության համապատասխան հանձնարարությամբ, կզբաղվենք այդ հարցով»,- ասել է Լեբեդեւը։

Նա ընդգծել է, որ ռուս մասնագետները ոչ միայն գույքագրել են այն թափոնները, որոնք կուտակվել են նախկին քիմկոմբինատի տարածքում, այլեւ հաշվետվությունում ներկայացրել են տարբեր առաջարկներ հարթակի զարգացման մասին՝ այն անվտանգ վիճակի բերելուց հետո։

«Այդ նախնական հայեցակարգը փոխանցվել է հայկական կողմին»,- նշել է Լեբեդեւը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031