Բաժիններ՝

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Վայքի զորամասի մոտ․ բախվել են Range Rover-ն ու Mercedes-ը․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքի վարչական տարածքում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ Գևորգ Գևորգյանի վարած Range Rover և Վայոց ձորի մարզի բնակիչ Գեղամ Հովակիմյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, Range Rover-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։ Mercedes-ի վարորդը տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։

Վիրավորը տարբեր աստիճանների այրվածքներ է ստացել ու հիմա Վայքի բժշկական կենտրոնից նրան տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության ագային կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը, սակայն այն ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է:

Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը:

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Գ․ Հովակիմյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի ՊԾ վաշտում՝ որպես ավագ պարեկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս