Հետագա ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 50-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Չարենցավանի բաժին: Հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը:
Որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
Tesla-ն հետ է կանչում ԱՄՆ-ում վաճառված ավելի քան 2 միլիոն մեքենա, որպեսզի շտկի ավտոպիլոտի համակարգը։ Թարմացումները պետք է ապահովեն, որ վարորդներն ուշադիր լինեն, երբ օգտագործում են ավտոպիլոտ համակարգը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Մեր տեղեկություններով` այս պահին ԲԴԽ -ն քննում է Տիգրան Փոլադյանին քրեական հետապնդման ենթարկելու թույլտվություն տալու հարցը։
Թուրքիայում գործող «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) Մարդին նահանգի պատգամավոր Ջորջ Ասլանը Թուրքիայի խորհրդարանին պատգամավորական հարցեր է ուղղել` պահանջելով, որ դրանց պատասխանեն Թուրքիայի ներքին գործերի և կրթության նախարարները:
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նիկոլյա Հայոսն ասաց, որ ավանդական դիվանագիտությունը հարափոփոխ աշխարհում չի աշխատում, ինչը նշանակում է, որ պայմանավորվածությունները որևէ լուրջ արժեք չունեն, չկա միջազգային արդյունավետ գործող կարգ, այն փլուզվել է, որից օգտվում են նրանք, ում հարկավոր է ինչ-ինչ հարցեր լուծել։
Ամանորի տոները ողջ շուքով նշելու քաղաքապետարանի հանձնառությունը, պարզվում է, չի ավարտվում 202 միլիոն 406.000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սինեմարտ» ՍՊԸ-ից քաղաքի տոնական ձևավորման ծառայություններ գնելով։
Դեկտեմբերի 15-ից Երևանի Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա-Քոչարյան փողոց խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ալմաթիում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երևանում դեկտեմբերի 14-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացրել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, չեխականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին առանձնազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ։
ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սին Ռոբերթսը հանդես է եկել Թուրքիայի ունեցած դերի մասին իր մեկնաբանություններով։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուս-ճապոնական հարաբերությունների աննախադեպ վատթարացումը կապված է Ճապոնիայի կառավարության գործողությունների հետ, Մոսկվան հուսով է, որ երկրները կվերադառնան բարիդրացիան և փոխադարձ հարգանքի հիման վրա համագործակցության:
Կատարվում է քննություն:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ֆինլանդիան դեկտեմբերի 18-ին պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր կստորագրի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի կառավարությունը:
Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանում ներկա է գտնվել ՀՀ կառավարության կողմից 15-֊րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը:
«Օրինակ՝ այդ ո՞վ է որոշել, որ քաղաքացին տարեկան բժշկական ապահովագրության համար պետք է վճարի 160.000 կամ, ըստ Ավանեսյանի՝ ընդհուպ մինչև 200.000 դրամ, որ այդ հիմնադրամն իր բժշկական ապահովագրության հարցերը կարգավորի։ Ո՞վ է այդ թվային հաշվարկն արել, իսկ գուցե դրանից ավելի քի՞չ կամ ավելի շա՞տ է պետք վճարել»,- ասաց Պողոսյանը։
Երևանը հայտարարում է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնեց Արտգործնախարարության խոսնակ խոսնակ Անի Բադալյանը:
Իրանի առևտրաշրջանառության ծավալը 15 հարևան երկրների հետ ընթացիկ տարում ավելացել է 11,4 տոկոսով՝ կազմելով 38,62 մլրդ դոլար։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտնել է Ճապոնիայի հետ երկկողմ և միջազգային համագործակցությունը զարգացնելու և երկու երկրների միջև առևտուրն ավելացնելու Իրանի պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆատիմային:
Ադրբեջանական քարոզչամեքենան ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը:
Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների արդյունքներով. այս մասին Բաքում մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:
Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը «Տելեգրամ»-ի իր ալիքում:
Կատարում ընթացող ծանրամարտի տարվա վերջին Գրան Պրին եզրափակվեց գերծանր քաշային ծանրորդների ելույթով:
Խափանման միջոցը՝ կալանք: