Բաժիններ՝

Գազայի հատվածը կապառազմականացվի և Իսրայելի անվտանգության վերահսկողության տակ կլինի. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կշարունակի ռազմական ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա՝ չնայած Գազայում պահվող պատանդների հարազատների կոչերին՝ վերադառնալու բանակցություններին. գրում է The Guardian-ն:

Նա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրենք «ինչպես երբևէ հանձնառու» են պատերազմին: Նեթանյահուն հավելել է, որ իրենք վճռական են պայքարելու մինչև վերջ:

Նրա խոսքով՝ Գազայի հատվածը «կապառազմականացվի և Իսրայելի անվտանգության վերահսկողության տակ կլինի ՀԱՄԱՍ-ի ջախջախումից հետո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս