Բաժիններ՝

Ֆրանսիայում կյանքից հեռացել է վրացի հայտնի կինոռեժիսոր Օթար Իոսելիանին

89 տարեկանում Ֆրանսիայում մահացել է վրացի հայտնի կինոռեժիսոր Օթար Իոսելիանին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է ռուս կինոքննադատ և սցենարիստ Լարիսա Մալյուկովան, գրում է svoboda.org-ը։

Օթար Իոսելիանին ծնվել է Թբիլիսիում 1934թ., սովորել է Մոսկվայում և սկսել է ֆիլմեր նկարահանել 1960-ականներին։ Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Տերևաթափ»-ը, արժանացել է Կաննի կինոփառատոնի FIPRESCI-ի մրցանակին։

Ռեժիսորը 1980-ականների սկզբից ապրել և աշխատել է Ֆրանսիայում։ Նկարահանել է նաև վավերագրական ֆիլմեր, մասնավորապես՝ «Վրաստանը միայնակ» (1994 թ.)։ Ռեժիսորը մի շարք կինոփառատոների մրցանակակիր է եղել և Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Արծաթե արջ»-ի՝ որպես լավագույն ռեժիսոր։

2019 թվականին նա արժանացել է ռուսական Նիկա մրցանակի՝ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս