Դեկտեմբերի 28-ին, ժամը 20:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենա. կա տուժած։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Այսօր ոստիկանությունում շարունակվեց բաժինների պետերի ատեստավորումը, որի սահմաններում ՆԳՆ ծառայողների քվեների շնորհիվ ատեստավորվեց նաև Գյումրիի Կումարյիի բաժնի պետ, փոխգնդապետ Կարեն Գևորգյանը
Ամերիկյան Bloomberg Billionaires Index-ի տվյալների համաձայն, Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը հասել է 6,5 միլիարդ դոլարի։
Փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:
Հայաստանի Հանրապետության պետական ծառայության համակարգին Արցախի ամբողջական կորստից հետո առաջին Նոր տարուն հրամայված է ուրախանալ… Ուրախանալ հնարավորինս բուռն, ճոխ. միջոցների պակաս, թերևս, չկա:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14։58-ից Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած:
Ես Աստծուց զատ՝ նաև երազներին եմ հավատում։ Այնպես եղավ, որ երկուսին իրար հետ տեսա։ Մոգական երազ էր։ Քնած էի լայն մահճակալում։ Սովորաբար կողքիս կինս է լինում։ Այդ օրը Աստվածն էր։ Մութ գիշեր էր, Իրեն չէի տեսնում, բայց գիտեի, որ Ինքն է։
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Հունվարից Թբիլիսիում և մարզերում էլեկտրաէներգիայի սակագինը բոլոր տեսակի սպառման համար (կենցաղային և ոչ կենցաղային բաժանորդներ) կնվազի 3 թեթրիով։
Կարծում եմ, որ կգա այն օրը, երբ Արցախում այդ ընթացքում պաշտոնավարած ուժայիններից գոնե մեկը տղամարդկություն կունենա հրապարակային խոստովանելու, թե ինչպես և ում զոհաբերության շնորհիվ հնարավոր եղավ իրեն (իրենց) անարգել անցնել Հագարի կամուրջը։
Պակիստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Անվաար-ուլ-Հակ Կակարն արգելել է Ամանորի տոնակատարությունները երկրում՝ ի նշան համերաշխության Պաղեստինին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևի» շուրջ գաղտնի հանդիպման մասին՝ արևմտյան և զարգացող երկրների մասնակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է
«Տավարի մսի գինը բավական բարձր է, շատ թանկացած է: Եթե մաչայի փափկամիսը կարող եք 5000 դրամով էլ գնել, ապա ֆիլեի փափկամիսը 7500 դրամից ավելի է, իսկ մեջի մասը 10.000 դրամից ավելի է»,- ասաց Պիպոյանը:
Սխալ մեկնարկից և շաբաթներ շարունակ ձգձգումից հետո SpaceX-ի թիմերը դեկտեմբերի 28-ին կրկին պատրաստվել են արձակել ռազմական գաղտնի X-37B ռոբոտ տիեզերանավը, այն կարող է հասնել ավելի բարձր ուղեծիր, քան երբևէ հասել է: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Կատարվում է նախաքննություն:
Երուսաղեմում զինված անձանց կողմից հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածքի վրա հարձակումից հետո երկու հայ երիտասարդ է ձերբակալվել:
«Հայաստանը հայտնվել է ժողովրդավարության և ավտորիտարիզմի հատման կետում. պետք է որոշում կայացնենք՝ մեզ չհակադրելով որևէ այլ երկրի շահի հետ։ Մենք պետք է գնանք շահերի համադրման սկզբունքով՝ հնարավորինս շատ բան ստանալու համար»,- ասաց Ղազինյանը։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 2024 թվականի կեսերին 15-ամյա միջնաժամկետ պայմանագրեր կկնքի Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ,
Եվրոպայի երկրները պետք է Վաշինգտոնի հետ հավասարվեն այն միջոցների հարցում, որոնք ծախսվում են Ուկրաինային ֆինանսավորելու համար, հակառակ դեպքում ԱՄՆ-ն չի կարողանա շարունակել օգնել Կիևին։
Ադրբեջանը 2023 թվականին շարունակել է մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային:
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողը:
Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճարտարի ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Վանիկ Հայրապետյանի որդիներն են` Հայկն ու Ռուբենը։ Ճարտարում թողած իրենց հեծանիվների փոխարենը նորերը նվիրեցի։
«Ադրբեջանը հասավ իր նպատակին, և լիովին կազմաքանդեց Արցախի պաշտպանության բանակը, և հենց սա հանգեցրեց Արցախի լիակատար հայաթափմանը: Մենք կորցրեցինք հայկական զինված ուժերի ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը: Տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ ձեզ հետ զրույցում նշել եմ, որ Ադրբեջանը ցանկանում է կազմաքանդել ՊԲ-ն, ինչը, ցավոք, նրանց հաջողվեց»,- նշեց ռազմական փորձագետը:
Հասկանալի է, որ ոստիկաններն իրենց նախաձեռնությամբ Արցախի նախագահի մեքենա չէին կանգնեցնի, առավել ևս` զգուշացնելու գործառույթ չէին ստանձնի:
Սպասվում է, որ Հայաստանը 2023 թվականին կունենա 8 տոկոսին մոտ տնտեսական աճ, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարին ֆինանսական առումով որակում է բավականին հաջող: Հաջորդ տարի կիրականացվեն որոշակի փոփոխություններ, նախատեսվում է, որ գործունեության որոշակի տեսակներ չեն գործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում: 2024 թվականից եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք, դա նշանակում է, որ 2024-ի համար հայտարարագիրը ներկայացնելու են 2025 թվականին:
Շուրջ 70 պայմանագիր մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով. սա Արտաքին գործերի նախարարության դեկտեմբեր ամսի վերջին ցուցանիշն է՝ ըստ պետգնումների armeps համակարգի: Իսկ Հայաստանում, հիշեցնենք, պետական գնումների նախընտրելի տարբերակը մրցույթն է:
DFAK-ի նոր տարբերակում թարմացվել են աջակցության ցուցաբերման ընթացակարգերը, գործիքակազմը, նաև ՝ավելացվել են կայքի հայերեն, ղրղզերեն, պարսկերեն և ուկրաիներեն տարբերակները։
Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը արգելափակել է մուտքը երկրում գործող և Yandex-ի հետ կապ ունեցող բոլոր կայքերը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է խորհրդի նախագահ Իվար Աբոլինշան։