Թուրքիայի և Ադրբեջանի նոր նպատակները Հարավային Կովկասում. ԻՐՆԱ. Սերգեյ Մելքոնյան
Վերջին երեք տարիները զգալի փոփոխություններ են բերել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունում։ Դրանցից ամենակարեւորը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի զավթումն էր։ Ուժեղացել են արտաքին ակտորների դիրքերը, ինչը տեղի է ունեցել ուժային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու Ադրբեջանի փորձերի հետ միաժամանակ, գրել է վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը իրանական ԻՐՆԱ ԶԼՄ-ի համար։
«Չորս տարի անց իսրայելական ներկայությունն ընդլայնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող՝ Իրանին սահմանակից տարածքում։ Իսկ վերջին տարիներին Հնդկաստանը դարձել է զենքի գլխավոր մատակարարը Հայաստանի համար։ Նոր խաղացողների հայտնվելու հետ կապված՝ Ադրբեջանը եւ Թուրքիան նոր նպատակներ են առաջադրում։ Այդ նպատակներն են ազդելու տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա»,- նշել է նա։
Ո՞րն է նոր նպատակների անհրաժեշտությունը
Իր կազմավորումից հետո 30 տարվա ընթացքում Ադրբեջանը իր պետական ինքնությունը կառուցել է Հայաստանի հանդեպ ատելության վրա, ընդգծել է Մելքոնյանը։
Վերլուծաբանի կարծիքով՝ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի խնդիրն ընդամենը փոքր մանրամասն էր։ Թուրքիան, որն Ադրբեջանի գլխավոր մրցակիցն է, շարունակում է Բաքվի ռազմավարական գիծը։
Անկարան կազմակերպեց Հայաստանի շրջափակումը, որը շարունակվում է մինչ օրս՝ հրաժարվելով կարգավորել հարաբերություններն այնքան ժամանակ, մինչեւ որ Երեւանը լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հանձնման միջոցով։ Այս կետն է գլխավոր նախապայմանը Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործում։
Երրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակվանից՝ 2020թ., անցել է երեք տարի։ Հայաստանը պաշտոնապես հանել է իր զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից եւ հարաբերությունների կարգավորման բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ։ Բաքուն շարունակում էր նոր պահանջներ ներկայացնել, որոնք Երեւանը կատարել է. Ադրբեջանի տարածքայիին ամբողջականության ճանաչում, ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Սակայն ավելի ուշ պահանջները դուրս եկան Լեռնային Ղարաբաղի սահմաններից։
Նախ՝ Ադրբեջանին Հայաստանի տարածքից բնակավայրերի հանձնում, որը Բաքուն համարում է իր «անկլավները»։ Երկրորդ՝ «Զանգեզուրի միջանցքի» ապահովում Հայաստանի տարածքով Թուրքիայի եւ Ադրբեջանի միացման համար։
«Այսպիսի մոտեցումը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղով։ Խաղաղության պայմանագրի քննարկման գործընթացում Բաքուն պնդում է, որպեսզի փաստաթուղթը ներառի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը 86 600 քառակուսի կիլոմետր տարածքում, որի մեջ մտնում է Լեռնային Ղարաբաղը։ Բայց Բաքուն հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Դա Բաքվի ծավալապաշտական մտադրությունների կարեւոր ցուցիչ է։
Շուշիում, իսկ հետո Ստեփանակերտում ադրբեջանական դրոշը բարձրացնելով՝ Ալիեւը կատարեց իր «պատմական առաքելությունը»։ Հակահայկական նարատիվը պահպանելու համար Ալիեւը պետք է նոր գլոբալ նպատակներ առաջադրի»,- ընդգծել է փորձագետը։
Որո՞նք են նոր նպատակները
2020թ. պատերազմից հետո Բաքուն սկսել է օրակարգում ներառել «Զանգեզուրի միջանցք» եւ «Արեւմտյան Ադրբեջան» նարատիվները։ Դրանք կրում են ծավալապաշտական բնույթ եւ ստանում են Թուրքիայի աջակցությունը, նշել է Սերգեյ Մելքոնյանը։
«Զանգեզուրի միջանցք» նախագիծը կարեւոր եւ կարճաժամկետ նախագծերից է։ Այն նախատեսում է ուղիղ կապ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ Հայաստանի տարածքով, ինչը պաշտոնապես ամրագվել է 2021թ. Շուշիի հռչակագրում։ Այդ նախագիծը ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական, հայտարարել է Թուրքիայի ղեկավարությունը։
Դա առաջնահերթ է Նաեւ Ադրբեջանի համար։ 2023թ. ամռանը «Զանգեզուրի միջանցքը» անպաման կբացվի՝ ուզի դա Հայաստանը, թե ոչ»։ Ավելի ուշ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, որ «Բաքվի համար այլեւս հետաքրքիր չէ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի տարածքով»։
Դիսկուրսի այս փոփոխությունը հնարավոր դարձավ Իրանի ակտիվության շնորհիվ, որը ստիպեց Բաքվին համաձայնել իր առաջարկին գոյություն ունեցող երթուղու արդիականացման մասին՝ Իրանի տարածքի միջով։ Այսպիսով, Թեհրանը ժամանակավորապես թուլացրել Հայաստանի վրա ռազմական եւ քաղաքական ճնշումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Բայց այս ամիս Ալիեւը նորից հայտարարեց, որ «պետք է ազատ հասանելիություն լինի Ադրբեջանից Նախիջեւան, ուստի չպետք է լինեն մաքսատուրքեր, ստուգումներ, սահմանային ընթացակարգեր»։
Այլ խոսքով՝ Ադրբեջանի նախագահը խոսում է միջանցքի մասին՝ չօգտագործելով «միջանցք» բառը։ Ուստի ոչ Բաքուն, ոչ Անկարան չեն հրաժարվել իրենց ծավալապաշտական մտադրություններից, այդ թվում եւ «Զանգեզուրի միջանցքի» հարցում, չէ՞ որ հիմնական նպատակն ավելի գլոբալ է»,- նշել է փորձագետը։
Մելքոնյանն ընդգծել է, որ Բաքուն շարունակում է ակտիվորեն կառուցել «Արեւմտյան Ադրբեջան» նարատիվը։ Դրա համաձայն՝ ժամանակակից Հայաստանը «Արեւմտյան Ադրբեջանն» է։ Հանրային կարծիքում սա արմատավորվում է հետեւյալ կերպ։ Նախ՝ պետական ալիքները լուսաբանում են նորություններն ու եղանակի տեսությունը Հայաստանի տարածքից որպես «Արեւմտյան Ադրբեջան», իսկ պետական հաստատությունների ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություններում օգտագործում են միայն ադրբեջանական տեղանուններ։ Երկրորդ՝ պատրաստվում է համապատասխան ենթակառուցվածք «Արեւմտյան Ադրբեջանի հանրույթի» տեսքով։ Այն ուղիղ պետական աջակցություն է ստանում նախագահ Ալիեւից։ Այսպես հանրային գիտակցության մեջ կառուցվում է նոր ծավալապաշտական մտադրություն։
«Պանթյուրքիստների շրջանում արդեն պառակտում է սկսվել։ Օրինակ, Թուրքիայի տարածքում հայտարարվել է «Գեյչա-Զանգեզուրի հանրապետության» ստեղծման մասին։ Դրա «հիմնադիրների» կարծիքով՝ այն ներառել է ժամանակակից Հայաստանի տարածքի մի մասը։ Բաքվում նախաձեռնողների ձերբակալությունից հետո հայտարարություն հնչեց, որի համաձայն՝ «Գեյչա-Զանգեզուրի հանրապետությունը» դադարեցնում է իր գոյությունը, իսկ «վերադարձն Արեւմտյան Ադրբեջան» հնարավոր է նախագահ Ալիեւի ճիշտ ուղու եւ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» աշխատանքի շարունակման դեպքում»։
Ուստի պառակտումից հետո տեղի է ունենում համախմբում Հայաստանի տարածքի վրա վերահսկողության հաստատման հենց Բաքվի պետական գծի շուրջ։
Այսպիսով, չնայած «Զանգեզուրի միջանցք» նախագիծն իրականացնելու անկարողությանը կարճ ժամկետում՝ գաղափարը կապված է «Արեւմտյան Ադրբեջանի» երկարատեւ ծավալապաշտական հեռանկարի հետ։
Ուստի ցանկացած պայմանավորվածություն Երեւանի եւ Բաքվի միջեւ լինելու է ոչ թե խաղաղություն, այլ հրադադար պատերազմների միջեւ։ Բաքվի եւ Անկարայի ծավալապաշտությունը կարելի է զսպել միայն ուժերի հավասարակշռության հաստատման միջոցով։ Ուստի Հայաստանի կողմից զենքի ձեռքբերումը պաշտպանական նպատակներով առաջացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կտրուկ արձագանքը։ Չնայած դրան՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման միակ միջոցը Բաքվի եւ Անկարայի ծավալապաշտական պլանները մեղմելն ու չեզոքացնելն է»,- գրել է հայ վերլուծաբանը։