Բաժիններ՝

Բժիշկը խորհուրդ է տվել ցուրտ եղանակին սննդակարգում ներառել որոշ մթերքներ

Ցուրտ սեզոնին արժե կարգավորել սննդակարգը, ասել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Չիժիկովան։ Նա RIAMO-ի հետ զրույցում նշել է այն սկզբունքները, որոնք պետք է պահպանել սննդակարգ ընտրելիս։

Ըստ shantnews-ի՝ Չիժիկովան նախազգուշացրել է, որ աշնանը և ձմռանը մարդուն անհրաժեշտ են ածխաջրեր՝ ջերմափոխանակության օպտիմալ մակարդակը պահպանելու համար, և վիտամին D, որի պակասը հանգեցնում է «ուրախության հորմոնների»՝ սերոտոնինի և դոֆամինի արտադրության նվազմանը։ Ցուրտ սեզոնին կարևոր է նաև մագնեզիումի, քրոմի և B խմբի վիտամինների մակարդակի մշտադիտարկումը:

Բժիշկը խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել այս միկրոտարրերով հարուստ երկու մթերք։ Մասնավորապես, նա առաջարկել է ուտել մուգ շոկոլադ՝ կակաոյի բարձր պարունակությամբ, քանի որ կակաոյի հատիկները պարունակում են մագնեզիում, քրոմ, B խմբի վիտամիններ, ինչպես նաև մեծ քանակությամբ տրիպտոֆան, որը սերոտոնինի նախադրյալն է։ Բացի այդ, տրիպտոֆանը, մագնեզիումը, B խմբի վիտամինները և այլ օգտակար միկրոէլեմենտները մեծ քանակությամբ հայտնաբերված են կաթնամթերքի, հատկապես պանրի, ինչպես նաև մսի, ձկան, հատիկաընդեղենի, ընկույզի, խավիարի մեջ:

Նա խորհուրդ է տվել քաղցր նախուտեստները փոխարինել չորացրած մրգերով, թարմ մրգերով և հատապտուղներով, բանջարեղենով (օրինակ՝ գազարի, նեխուրի կամ վարունգի կտորները ձիթապտղի յուղով կամ մածունի սոուսով), բնական մածունով՝ թարմ կամ սառեցված հատապտուղների ավելացմամբ, ընկույզով, մեղրով։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031