
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աշխատանքի միջազգային համաժողով

Դեկտեմբերի 18-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աշխատանքի միջազգային համաժողով՝ «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան կայցելի Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Համաժողովին կմասնակցեն մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ ու սոցիալական գործընկերներ, որոնք հնարավորություն կունենան քննարկել համաշխարհային, տարածաշրջանային և ազգային աշխատաշուկաների մարտահրավերներն ու հնարավորությունները։
Համաժողովի բանախոսների, պանելային քննարկումների և այլնի մասին տեղեկատվությունը՝ կից ներկայացվող կայքէջում՝ https://speakers.mlsa.am/: