Նոյեմբերի 13-ի երեկոյան թիմին կմիանա Ժիրայր Շաղոյանը, իսկ նոյեմբերի 14-ին հավաքականի շարքերը կհամալրեն Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը և Անդրե Չալըշըրը:
Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է, նրա մեղադրանքը փոփոխվել է։ Մասնավորապես, Երևան քաղաքում հայտնաբերվելուց և վարույթն իրականացնող մարմնին նեկայացվելուց հետո, ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, հաշվի առնելով նաև ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, Տ․ Խաչատրյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով։
Ադրբեջանն այժմ ներկայացրել է հստակ և թափանցիկ ծրագիր՝ կապված վերադարձի և համակեցության իրավունքի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային հյուրընկալելիս։
Շարունակելով հայկական կողմի հասցեին անհիմն մեղադրանքները, Բաքվի բռնապետը հայտարարել, է, թե նախընթաց շրջանում Հայաստանն, իբր, «ոչ միայն դուրս չի բերել իր զինված ուժերը Ղարաբաղից, այլև միտումնավոր օգտագործել է այդ տարածքը ռազմական տեխնիկա, զինված ուժերի անձնակազմ և ականներ տեղափոխելու համար»։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն ասել է, որ այդ տեխնիկայի մատակարարումը «կծառայի տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի եւ ապակառուցողական գործունեության ամրապնդմանը»։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը
Հայաստանի անվտանգային ահագնացող խնդիրների այսօրվա վիճակը գնահատելու համար նախ անհրաժեշտ է որոշել, թե որ ժամանակահատվածի անվտանգային խնդիրների հետ դրանք պետք է համեմատել:
Գլխավոր քարտուղարի օգնականը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ 31 երկրների թվում այս առիթով տարբեր կարծիքներ կան։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ «չորս շաբաթվա ընթացքում պաղեստինյան անկլավում ավելի շատ լրագրողներ են սպանվել, քան ցանկացած այլ հակամարտությունում առնվազն վերջին երեք տասնամյակների ընթացքում։
Վազգեն Հարությունյանը նշեց, որ սահմանափակման համար նշված 2,5 տոննան չի վերաբերում միայն բեռին, այլև դատարկ մեքենայի քաշի և բեռի քաշի հանրագումարին:
Քաղաքապետն, անդրադառնալով Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի վրա համապատասխան հասցեների առկայությունն ապահովելու աշխատանքներին, դժգոհություն հայտնեց՝ նշելով, որ առկա են որակական խնդիրներ՝ սկսած տառատեսակից, վերջացրած անվան տեղադիրքով:
Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ որպես Բաքվում ազատությունից ապօրինի զրկված անձի ընտանիք, իրենց հասանելիք սոցիալական աջակցությունը ստանալու գործընթացը կազմակերպելու հարցում։
Երկու դեպքում էլ գործ ունենք կա՛մ պլանավորման տարրական հմտությունների ու կարողությունների բացակայության, կա՛մ «նյու-վասյուկի» հայտնի ոճով մանիպուլյացիայի հետ։
«Ֆլեքսոպակ» ընկերությունը շուրջ 2 տասնամյակ զբաղվում է տպագրությամբ։
Դեսպանը հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը 711 միլիոն դոլար է կազմել։ Նա հույս է հայտնել, որ այս տարի այդ թիվը մոտ մեկ միլիարդի կհասնի:
Հայաստանը հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահի անունից պաշտոնական նամակով դիմել էր ԵԱՀԿ ԽՎ նախագահին եւ գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աշնանային նստաշրջանն անցկացնել Երեւանում:
Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընկերությանը պետական միջոցներից հատկացվել է 17 միլիոն դրամ՝ ամիսներ առաջ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման համար մատուցած ծառայութունների համար։ Պետական գնումն իրականացվել է առանց մրցույթի։ Այս մասին գրում է hetq.am-ը։
Նամակը քիչ առաջ ուղարկել ենք Արցախի ներկայացուցչական շտաբ և սպասում ենք նրան քննիչ հանձնաժողովում
Նոյեմբերի 10-11-ը, Իսպանիայի սոցիալիստ աշխատավորների կուսակցության հյուրընկալմամբ, Մալագայում գումարվել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության (Party of European Socialists-PES) կոնգրեսը։
Սասուն Խաչատրյանը դեսպանին վստահեցրել է, որ մեր երկրում նույնպես կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվում, և հետզհետե հասարակության շրջանում արմատավորվում է պատասխանատվության անխուսափելիության գաղափարը
Ներքին գործերի նախարարությունը հետևողական է կոռուպցիոն դրսևորումների բացահայտման հարցում և օրինական դաշտում գործելուց ցանկացած շեղում արժանանալու է խիստ արձագանքի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վարակվածներից 349-ը երեխաներ են, 142-ը` մեծահասակներ։
Գրիգորյանը հայտարարել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պատասխանատվություն է, որը գերազանցում է քաղաքական, մշակութային և էթնիկ տարբերությունները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման և ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման հարցը։
Հեռուստաալիքի տվյալներով` բախումներ են տեղի ունենում պաղեստինցիների և իսրայելցի զինվորականների միջև, որոնք ռեյդեր և ձերբակալություններ են իրականացնում Ուրիֆում։
Թերթի տվյալներով՝ զոհված 28-ամյա մայորը և 21-ամյա շտաբի սերժանտը մտնում էին Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ նշանակության ջոկատի բրիգադի կազմի մեջ:
Քաղաքապետը նշեց նաև, որ Արմեն Հարությունյանն էլ նշանակվել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար:
Սեդրակյանը հայտնեց, որ վերականգնվել է նաև մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանում առկա լուսավորության խնդիրը:
Նմանատիպ զեկույց ստացել են նաև ԵՄ մի շարք երկների կառավարություններ և օրենսդիր մարմնի առանցքային դեմքեր:
Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցեց Խորվաթիայի հետ: Մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: