Բաժիններ՝

Գազայում զոհված լրագրողների թիվը հասել է 49-ի. Tasnim

Գազայի հատվածում ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհվել են զանգվածային լրատվամիջոցների 49 աշխատակիցներ, որոնք լուսաբանել են տարածաշրջանի իրադրությունը։

Այդ մասին հաղորդել է Իրանի Tasnim գործակալությունը։

Գործակալության տվյալներով` դա կազմում է այս հատվածում աշխատող լրագրողների ընդհանուր թվի 4 տոկոսը։

Ավելի վաղ Պաղեստինցի լրագրողների արհմիությունն իր անհանգստություն է հայտնել Գազայի հատվածում տասնյակ լրագրողների ճակատագրի պատճառով, որոնց հետ կապը կորել է։ Կազմակերպությունում նշել են, որ վախենում են իսրայելական զինվորականների կողմից նրանց նկատմամբ հաշվեհարդարից և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ միջազգային կազմակերպությունների խնդրել են միջամտել և ապահովել նրանց պաշտպանությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ «չորս շաբաթվա ընթացքում պաղեստինյան անկլավում ավելի շատ լրագրողներ են սպանվել, քան ցանկացած այլ հակամարտությունում առնվազն վերջին երեք տասնամյակների ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930