Բաժիններ՝

Տոկիոյում ՆԱՏՕ-ի ներկայացուցչություն բացելու հարցը շարունակում է օրակարգում մնալ

Տոկիոյում ՆԱՏՕ-ի` Ասիայում առաջին մշտական ներկ​​այացուցչություն բացելու հարցը օրակարգից հանված չէ, սակայն որոշման կայացումը ժամանակ է պահանջում։

Այդ մասին NHK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի օգնական Դևիդ վան Վիլը, որն այցով գտնվում է Ճապոնիայում։

«Տոկիոյում ներկայացուցչություն բացելու հարցը քննարկումից չի հանվել։ Ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ն դրականորեն է վերաբերվում նման որոշմանը: Սակայն դրա մշակման գործընթացը ժամանակ կպահանջի»,- ասել է նա:

Գլխավոր քարտուղարի օգնականը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ 31 երկրների թվում այս առիթով տարբեր կարծիքներ կան։

Նա հայտնել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում ենթադրվում է անցկացնել Ճապոնիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչների հանդիպում կիբերանվտանգության վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս