ՀՀ-ն չի կատարել պարտավորությունները. Ալիևը` «Զանգեզուրի միջանցքի» մասին

Հայաստանը չի կատարել 44-օրյա պատերազմից  հետո 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից բխող պարտավորությունները։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպման ժամանակ, գրում է ԱՊԱ-ն։

Շարունակելով հայկական կողմի հասցեին անհիմն մեղադրանքները, Բաքվի բռնապետը հայտարարել, է, թե նախընթաց շրջանում Հայաստանն, իբր, «ոչ միայն դուրս չի բերել իր զինված ուժերը Ղարաբաղից, այլև միտումնավոր օգտագործել է այդ տարածքը ռազմական տեխնիկա, զինված ուժերի անձնակազմ և ականներ տեղափոխելու համար»։  

Բացի այդ, Ալիևի պնդմամբ, Հայաստանը «չի կատարել իր պարտավորությունները՝ կապ ստեղծելու Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև»։

Տեսանյութեր

Լրահոս