ՀՅԴ ներկայացուցիչները եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների հետ հանդիպմանը շեշտել են արցախահայության իրավունքների լիակատար պաշտպանության առաջնահերթությունը
ՀՅԴ ներկայացուցիչները Մալագայում հանդիպումներ են ունեցել եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ։
Նոյեմբերի 10-11-ը, Իսպանիայի սոցիալիստ աշխատավորների կուսակցության հյուրընկալմամբ, Մալագայում գումարվել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության (Party of European Socialists-PES) կոնգրեսը։ Կոնգրեսը միջկուսակցական այդ խոշոր կազմակերպության գլխավոր ժողովն է, որը ճշտում է կազմակերպության քաղաքական առաջնահերթությունները, գործունեության ուղենիշները, ընտրում է նոր ղեկավարություն և այլն։ Կոնգրեսը այդ խոշոր միջկուսակցական կազմակերպության գլխավոր ժողովն է, որը ճշտում է կազմակերպության քաղաքական առաջնահերթությունները, գործունեության ուղենիշները, ընտրում նոր ղեկավարություն։ ՀՅ Դաշնակցությունը, իբրև դիտորդ անդամ, PES-ին անդամակցում է 2015 թվականիցթ․։ ՀՅԴ պատվիրակությունը ներկայացնում էին Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը և ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճյանը։
ՀՅ Դաշնակցության պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է Կոնգրեսի աշխատանքներին, որիինչի շրջանակներում շուրջ երկու տասնյակի հասնող հանդիպում-քննարկումներ է ունեցել՝, այդ թվում եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և Եվրոպական խորհրդարանի սոցիալիստ պատգամավորների հետ։
Հանդիպումների ընթացքում ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները, հաշվի առնելով Արցախյան հիմնախնդրի ներկա հանգրվանում ստեղծված իրավիճակը, կարևորել են այնպիսի քաղաքական առաջնահերթություններ ինչպիսիք են Արցախի ժողովրդիարցախահայության իրավունքների լիակատար պաշտպանությաունը, միջազգային գործուն մեխանիզմների կիրառմամբ նրանց վերադարձի իրավունքի ապահովմուամըն, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանություանը, հակամարտության համապարփակ և արդար կարգավորման անհրաժեշտություանը, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերուման ու ադրբեջանական հետագա ռազմական սադրանքների կանխումըան, ինչպես նաև իրագործված ցեղասպան գործողությունների, մարդկության հանդեպ հանցագործությունների ու էթնիկ զտման համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառուման ու նրանց միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելըու քաղաքական առաջնահերթությունները։
ՀՅ Դաշնակցությունը, ինչպես Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցի միջոցով, այնպես էլ կուսակցության միջազգային հարաբերությունների ողջ կարողականությամբ շարունակելու է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շահերի պաշտպանության աշխատանքները։