Արման Թաթոյանը հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) ներկայացուցիչներին և Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի անդամ Ջոն Ինարիտու Գարտիզային:
Գրանադայում Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել են, նրանք կարճ զրույց են ունեցել։
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ Գրանադայի հանդիպման չեղարկմամբ Ալիեւը հերթական անգամ հաստատում է, որ կանգ չի առնելու ոչ մի բանի առջեւ եւ ինչ կարողանալու է, պոկելու է Հայաստանից:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հրապարակավ չի մեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հրաժարվելը:
Մեցոլան չի հստակեցրել, թե կոնկրետ երբ են Փաշինյանին սպասում Եվրախորհրդարանում, սակայն նշել է, որ «մի քանի շաբաթից»։
Դեպի Ռուսաստան հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները քաղաքական ենթատեքստ չունեն, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Հայկական կոնյակ արտադրողների համակարգող Մարինա Առաքելյանը։
Այսօր՝ Եվրոպական միության օրենսդիր մարմնի պլենար նիստի օրակարգում ընդգրկված էր՝ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակն Ադրբեջանի հարձակումներից հետո և Հայաստանի նկատմամբ շարունակական սպառնալիքները» վերտառությամբ հարցը:
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023 թ. սեպտեմբերը 2022 թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.9 տոկոս
Եվրախորհրդարանի բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում։
Ասգարովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիևի և Ասգարովի կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումներին, գանգատն ամբողջությամբ ճանաչվել է անընդունելի: Այս գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ դիմումատուների ամուսինները՝ Ասգարովը և Գուլիևը, որոնք դատապարտվել էին Լեռնային Ղարաբաղում, չեն գտնվել այնպիսի բացարձակ մեկուսացման մեջ, որը զրկեր նրանց իրենց հարզատենրի հետ շփումից:
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ Գրանադայում հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցությունը։
Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի ճակատագրի վերաբերյալ պաշտոնական որոշում լիազորված է ընդունել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը (ԱԳՆԽ)։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է «հակամարտությունները լուծելու համար ռազմական ուժի կիրառման գործողությունները»։
CB Insights-ը հայ հիմնադիրներ ունեցող ֆինանսական և ապահովագրական ընկերությունների համար փաստաթղթերի խելացի մշակում (IDP) ապահովող Cognaize ընկերությանն ընդգրկել է վեցերորդ ամենամյա Fintech 100 վարկանիշում որպես 2023 թվականի 100 ամենախոստումնալից մասնավոր ֆինթեք ընկերություններից մեկն աշխարհում։
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի ՀՀ կենտրոնական բանկին՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիությունը մեծացնելու նպատակով։
Եվրոպական Խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշելը Գրանադայի Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ցնցված էին Լռնային Ղարաբաղում ուժ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի որոշումից։
Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը լուծվի դիվանագիտական բանակցությունների միջոցով և մերժում է ռազմական բռնության ուղին:
«Մենք անկասկած ցավում ենք, որ (Լեռնային Ղարաբաղի) քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներից շատերը որոշեցին հեռանալ։ Մենք, սակայն, հարգում ենք ազատ ընտրության և ազատ տեղաշարժի սկզբունքները», – BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը, Էմանուել Մակրոնը, Օլաֆ Շոլցը և Շառլ Միշելը Գրանադայում հանդիպում կանցկացնեն՝ չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությանը: Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար: Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։ Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևը Եվրոպական խորհրդարանում քվեարկության դրվեց հոկտեմբերի 5-ին։ Բանաձևին կողմ […]
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Գրանադայում կհանդիպի Փաշինյանի հետ եւ կքննարկի աջակցությունը Հայաստանին։
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նաեւ նշել է, որ Եվրամիությունը Հայաստանին կհատկացնի 25 մլն եվրոյի օգնություն։
Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության համաձայն՝ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու համար նոր նախաձեռնությամբ է հանդես գալու:
Այն հնարավորություն կտա 12-18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Իրանական կողմում, ընդ որում, իշխանության բոլոր մակարդակներում անխտիր՝ սկսած հոգևոր առաջնորդի գրասենյակից, Իրանի նախագահի աշխատակազմից, և վերջացած տարբեր նախարարություններով, ինչպես նաև՝ փորձագիտական շրջանակներում իշխում է մի կարևոր տրամադրություն՝ տարածաշրջանում ուժերի բալանսը խախտվել է, և թուրք-ադրբեջանական դաշինքը, ըստ էության, ստացել է գերակայություն, ինչը մարտահրավեր է նաև Իրանի անվտանգության համար: Հետևաբար, այս համատեքստում իրանական կողմի դիրքորոշումները շատ հստակ են:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։
Հանդիպմանը մանրամասն ներկայացվել է յուրաքանչյուր մարզում բուժաշխատողների առկա թափուր հաստիքները, առաջարկվել ստեղծել տվյալների բազա աշխատանքները համապարփակ կազմակերպելու համար։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4-ամսյա կալանքը։
Կողմեը անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։