Մարտունու Գիշիից՝ Լոռու Լեռնահովիտ. Գրիգորյանների բազմազավակ ընտանիքը Լեռնահովիտում է օթևան գտել։ 11 հոգով են ԼՂ-ից Հայաստան հասել, Լեռնահովիտի իրենց տանը, սակայն, 9 հոգով են ապրում։
Կատարվում է քննություն:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կրկնել է հրադադարի կոչը՝ վերջ դնելու «Գազայի և Իսրայելի ժողովուրդների այս մղձավանջին»։
Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է հրեական պետությունում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին՝ բողոքելու ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների Մոսկվա կատարած այցի և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ նրանց հանդիպման առիթով:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնել են վարչապետի գրասենյակից։
Չնայած տարվա առաջին կեսին Հայաստանում արձանագրվել է 10,5 տոկոս տնտեսական աճ՝ կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում այս տարվա համար շատ ավելի ցածր աճի կանխատեսում է դրել։ Ակնկալում է, որ տարեվերջին տնտեսական աճը կկազմի 7,2 տոկոս։
Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում Սլովենիան օգնում է Արցախից բռնի տեղահանվածներին։ Այս մասին ասված է Սլովենիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 29-ին կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում։
Իսրայելը միջազգային իրավունքով պատասխանատվություն է կրում Գազայում օդային հարվածների և ցամաքային մարտական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Այսօր ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Արարատի մարզի Վերին Դվին համայնքում հոկտեմբերի 29-ին անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններին, ընտրատեղամասերին փակման ժամը 20:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը կամ 818 անձ:
Սոչի-Գյումրի երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագծի» համահիմնադիր, APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում, որ հակամարտությունը սրվի Մերձավոր Արևելքում։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցել է իր դպրոցական ընկերոջ՝ հայտնի դերասան Մեթյու Փերիի անսպասելի մահվան կապակցությամբ: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Թրյուդոն և Փերին նույն դպրոցում են սովորել:
Ի հայտ եկած բացասական սպասումների հետևանքով փոխարժեքի շուկայում մի պահ սկսված աժիոտաժը Կենտրոնական բանկին արտաքուստ հաջողվեց հաղթահարել։ Դա ի՞նչ նստեց ԿԲ-ի վրա, հայտնի չէ, բայց տարադրամային ներարկումներից հետո դրամի կտրուկ արժեզրկումը դադարեց, իսկ արհեստականորեն ձևավորված բարձր փոխարժեքները նվազեցին։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը սփոփիչ գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Բաբաշովին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Դրանք նույնիսկ դատարան չեն հասնում՝ փլվում են կես ճանապարհին։ Բայց, իհարկե, կատարում են իրենց դերը՝ հասարակությանը կեղծիքով կերակրելու ու «թալանչիների» դեմ տրամադրելու գործում։
Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին և առաջին դատը տեղի է ունենալու Նոր Նորքի և Ավանի առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 2-ին (հիբգշաբթի օր) ժամը 15։00 -ին՝ Գյուլիքեվխյան, 20 հասցեով ։
Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Նոա»-«Ալաշկերտ», «Ուրարտու»-«Շիրակ» խաղերը:
Գազայի հատվածի բնակչության համար մարդասիրական օգնություն տեղափոխող 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը անկլավ է հասել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով:
Եվրամիությունը, վիճելով Ռուսաստանի հետ, մոտեցրել է իր այլասերումը․ Մոսկվան և Վաշինգտոնը վաղ թե ուշ համաձայնության կգան, բայց Բրյուսելը չի վերականգնի իր ազդեցությունը, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
2018 թվականին մի քանի հազար դրամ եկամուտ հայտարարագրած իշխանական պատգամավորները շատ կարճ ժամանակամիջոցում, իշխանություն լինելու հանգամանքով պայմանավորված, դարձան Երևանում անշարժ և շարժական գույքերի տերեր՝ դրանով հանդերձ՝ իրենց համարելով կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներ։
Հոկտեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, նույն ժամի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 42,73%-ը կամ 911 անձ: Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է:
Նշենք, որ Իսրայելում բնակվում է 10 հազար հայ, ծանր ռմբահարվող քաղաքներում 500 հայ է բնակվում, երկրի կենտրոնում, որը հրթիռահար հարվածների տակ է գտնվում 3000 հայ է ապրում:
Ինչպես նշում է The Times of Israel-ը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կաբինետի ղեկավարն այս հայտարարությունների համար քննադատության է ենթարկվել ռազմական կաբինետի մի շարք անդամների և ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի կողմից։
Մի քանի ամիս առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շտապեց տեղեկացնել, որ Հայաստանը սկսել է ավտոմեքենաներ արտադրել։
Հոլիվուդյան դերասանուհի, պրոդյուսեր Անջելինա Ջոլին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում և Իսրայելում, գրում է Daily Mail-ը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:08-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 30 քմ:
Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի հակաահաբեկչական խմբի զինծառայողները վարժանքների շրջանակում հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը Գյումրու կայազորի տարածքում: