Շատ կարևոր է Հայաստանում ճիշտ ընկալել խնդիրը։ Ռ. Վարդանյանին չի կարելի ընկալել և ներկայացնել զուտ որպես ֆիզիկական անձ։ Դա վիրավորական է հենց նրա համար և նեղացնում է հարցը։
Ահա և վերջ։ Ավարտվեց կայացած պետության 30-ամյա անկախության պատմությունը և գոնե առաջիկա տասնամյակների համար փակվեց հայկական Արցախի էջը: Այդ մասին ասված է «Որդիների կանչ» ՀԿ-ի հայտարարությունում։
Նշվում է, որ այս և հետախուզման մեջ գտնվող այլ անձանց մասին մանրամասները շուտով կներկայացվեն հանրությանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով:
Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 24,2 մլրդ դոլար (63,2 մլրդ լարի), ինչը կազմում է վերջին չորս եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 85,9 տոկոսը։ Այս տեղեկությունը տարածել է Ազգային բանկը։
Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100․483 անձ արդեն Հայաստանում է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղոթքի: Հաջորդիվ կմեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կետ, որպեսզի ես էլ իմ ներդրումն ունենամ ժողովրդիս տառապանքները մեղմելու գործում:
Հայ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոն՝ Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի գյուտ: Այս չորս տոներից երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Սուրբ Խաչը զուտ հայկական է։ Վարագա Սուրբ Խաչը նշվում է Խաչվերացից 14 օր հետո, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը, այս տարի՝ հոկտեմբերի 1-ին: Այսօր Էջմիածնից Նոր Վարագավանք կբերվի Սուրբ Խաչափայտի մասունքը: Այն մինչ օրվա վերջ կմնա եկեղեցում, ուր այցելում են բազում ուխտավորներ:
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները: Այդ մասին Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ճապոնիայի առողջապահության նախարարությունը ողջ երկրի առողջապահական ծառայություններ մատուցող հաստատություններին խնդրում է սահմանափակել հազի դեմ դեղամիջոցների նշանակումը, քանի որ նման դեղերի պաշարները սահմանափակ են: Նախարարությունը նման կոչ է անում՝ չնայած երկրում կորոնավիրուսի և գրիպի վարակների շարունակական աճին:
«Մենք գիտենք, որ հայերը և միջազգային ԶԼՄ-ները պնդում են, թե մենք պատրաստվում ենք ձերբակալել բոլոր զինվորականներին։ Եթե նրանք հանձնեն զենքերը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան»։
ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 17։20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ժայռից ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հիշեցնեմ՝ այս նույն խումբն էր, որ Հարություն Մարությանին գործուղել էր Բուդապեշտ մեկ այլ դրամաշնորհի շրջանակներում հայաստանյան արխիվների ու թանգարանների հավաքածուների հասանելիությունը օտարազգիներին, այդ թվում ադրբեջանցիներին տրամադրելու համար»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Հայկ Դեմոյան
Կրկնում եմ, քանի նիկոլն իր խաղաղության ու ռուսների հետ թշնամանալու քարոզով Հայաստան է ղեկավարում՝ մենք դատապարտված ենք այս տարածաշրջանից վերացման, ընդ որում այն արագությամբ, որով որ հայաթափվեց Արցախը»:
Անտանելի ցավով տեղեկացա Ալիևի վարչակարգի կողմից Ռուբեն Վարդանյանին և մեր գեներալներին առևանգելու և ազատությունից ապօրինաբար զրկելու մասին, ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ այսօր տարածած հայտարարությունում։
Համազգային աղոթք, Սրբազան Պատարագ` Արցախի համար.Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ
Արցախի ՊԲ-ն հանձնել է 21 միավոր զրահատեխնիկա, 24 միավոր ՀՕՊ համակարգեր և ավելի քան 5,3 հազար միավոր զենք-զինամթերք։
Սեպտեմբերի 28-ին լույս աշխարհ են եկել զույգ առողջ բալիկներ։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է սեպտեմբերի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի Երևանյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» և «Կիա Ֆորտե» մակնիշի մեքենաների բախման հետևանքով։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին:
Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 6 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հաղորդագրության համաձայն, նախնական գնահատականներով, 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,8 տոկոս:
Աստուծո արդարությունը և աստվածադիր օրինաց անվրեպ սկզբունքը պետք է, անշուշտ, արտահայտվեր նախամարդու մեղանչման վրա: Այդ արտահայտությունն է Աստուծո օրինական և արդար պատիժը, որ միանգամայն հետևանք էր նախամարդու սխալ վարմունքին: Մյուս կողմից այդտեղ փայլում է Աստուծո նախախնամությունը` տալով յուր խրատական պատիժն ու ավետիքը:
ՄԱԿ համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը (UNWTO) զեկույց է հրապարակել, որտեղ ամբողջացվել է բոլոր երկրների ընդհանուր և մեկ շնչի հաշվով տուրիզմից ստացվող եկամուտների տվյալները։
Սննդառության խանգարումը հոգեոգեն հիվանդություն է, որն առաջանում է սննդի ընդունման մոլուցքային սահմանափակումից կամ, ընդհակառակը, չափից շատ ուտելուց: Դրա ամենատարածված ենթատեսակներն են անորեքսիան, բուլիմիան և դիսմորֆիան: Այս մասին «Известия»-ին հայտնել է «Եվրոոնկո» կլինիկայի սննդաբան, բժշկական հոգեբան Իրինա Մանսուրովան։
168․am-ի հետ զրույցում վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ տեղի ունեցող ցավալի զարգացումները և հայերի զանգվածային ելքը Լեռնային Ղարաբաղից բնականաբար խոսում են այն մասին, որ բանակցությունները, մեղմ ասած, հաջողված չեն եղել, որի պատասխանատուները բոլոր միջնորդներն են։