Թուրքիան հանդես կգա Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնելու նոր նախաձեռնությամբ
Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության համաձայն՝ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու համար նոր նախաձեռնությամբ է հանդես գալու: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ Անկարան այդ նպատակով հոկտեմբերի վերջին ծրագրում է միջազգային մեծ գագաթնաժողով հրավիրել՝ «խաղաղության բանաձևը» քննարկելու համար:
Գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է նաև, որ ժողովը կազմակերպվելու է տարբեր երկրների ղեկավարների ազգային անվտանգության խորհրդականների՝ այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսնակ Ջեյք Սալիվանի մասնակցությամբ:
Բացի այդ հիշատակում կա այն մասին, որ Թուրքիան Ուկրաինային հրավիրելու է մասնակցելու ժողովին, ինչպես նաև փորձելու է դրանում ներգրավել Հնդկաստանին և Լատինամերիկյան երկրներին, Իսկ ժողովում տարակարծություններից խուսափելու համար չի հրավիրելու Ռուսաստանին:
Նշվում է նաև ժողովին Չինաստանին մասնակից դարձնելու Թուրքիայի մտադրության մասին:
Հիշեցնենք, որ նմանատիպ ժողովներ արդեն իսկ անցկացվել են Դանիայում և Սաուդիան Արաբիայում, որին մասնակցել էր 42 երկրի ներկայացուցիչ:
Ռուսաստանը չէր հրավիրվել մասնակցելու երկուսից և ոչ մեկին: Նման գործելաոճին հետևել էր Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որտեղ ռուսական կողմը հիշյալ ժողովները որակել էր որպես «Ռուսաստանի դեմ կոալիցիայի ստեղծման փորձ»: